Items filtered by date: Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2020
Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 20.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2020 20:30

Անցուդարձ 20.11.2020

Published in Անցուդարձ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի տարբեր հատվածներում այսօր շարունակվել են անհնազանդության խաղաղ ակցիաները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդները բազմաթիվ քաղաքացիների հետ փակել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասի երթևեկելի հատվածը: «Հող հանձնող ու պարտված ղեկավարը իրավունք չունի մեկ վայրկյան ավել պաշտոնավարել»,- ասել են նրանք: Ոստիկանները, սակայն, բռնի ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ և բերման ենթարկել: Իրավիճակը լարված է եղել նաև Բաղրամյան –Դեմիրճյան հատվածում, որտեղ ևս բռնի ուժ է կիրառվել բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների հանդեպ:

Պաշտոնից հեռացված նախարարներին Նիկոլ Փաշինյանը դարձրեց քավության նոխազ. այս համոզմանն են Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցությունները: Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն, ըստ նրանց, Փաշինյանն է, որին չի հաջողվելու խուսափել պատասխանատվությունից: Ընդդիմադիրների տեսակետը չեն կիսում իշխանական պատգամավորները:

Արցախի Ասկերանի շրջանից վեց գյուղ արդեն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, այս պահին ևս երկուսը տարհանում են՝ Ադրբեջանին հանձնելու համար: Խոսքը Արմենակավան և Ուխտասար գյուղերի մասին է: Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Մանգասարյանի խոսքով՝ Արմենակավանն ամենայն հավանականությամբ կմնա հայկական վերահսկողության տակ: Այնտեղից մարդկանց տարհանում են՝ ապահովությունից ելնելով: Անօթևան մնացած քաղաքացիների կեցության խնդրին անդրադարձել է Արցախի նախագահը:

Հայաստանը նոր պաշտպանության նախարար ունի: Դավիթ Տոնոյանն ազատվել է աշխատանքից: Նրան փոխարինել է Վաղարշակ Հարությունյանը: Հեռացող նախարարն ուղերձ է հղել, որում անդրադարձել է հարցին, թե արդյոք բավարարվա՞ծ է պատերազմի ընթացքում և դրա նախապատրաստական փուլում իր աշխատանքից: «Կարծում եմ՝ որոշ հայեցակարգային ուղղություններ վերանայման կարիք ունեն, որ չհասցրի իրագործել, և այս առումով ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը»,- ընդգծել է Դավիթ Տոնոյանը: Պաշտոնից ազատվել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով արդեն փոխարինող ունի: Հայտնի է նաև արտակարգ իրավիճակների նոր նախարարի անունը:

Մարտի դաշտում ցեղասպան գործունեությամբ աչքի ընկած ադրբեջանական խուժանն իր վայրագությունները փոխարկել է մշակութային ցեղասպանության: Արցախից ստացվող վերջին տեղեկություններով՝ ադրբեջանցի զինվորները պղծում են հայկական պատմամշակութային կոթողները, եկեղեցական շինություններն ու հուշարձանները: Ֆրանսիան պատրաստ է ներդնել իր փորձն ու օգնել ԼՂ և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության գործում, վստահեցրել է Էմանուել Մակրոնը: Բրիտանական Guardian-ն էլ շեշտել է, որ հայկական պատմամշակութային ժառանգությունը այժմ մեծ ռիսկի տակ է:

2.5 տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխության գլխավոր նպատակը Արցախը հանձնելն է եղել, նման համոզմունք է հայտնել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նա նշել է, որ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը իրավաչափ չէ, և փաստաթուղթն անվավեր ճանաչելու տարբերակները դեռևս սպառված չեն:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։