Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի նախօրեին՝ հունվարի 5-ի երեկոյան, բոլոր եկեղեցիներում մատուցվել է ճրագալույցի Սուրբ պատարագ.մարդիկ իրենց տուն են տարել եկեղեցում վառված ճրագներն ու մոմերը, որոնք խորհրդանշում են աստվածային լույսն ու եկեղեցու օրհնությունը: Աստվածահայտնության տոնի կապակցությամբ այսօր Սուրբ Պատարագ է մատուցվել նաև Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ կառուցված Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Պատարագին, ի թիվս հարյուրավոր հավատացյալների, ներկա է եղել նաև Ռոզա Ծառուկյանը:
Անցնող տարին սպորտում ևս նշանավորվեց բազմաթիվ ձեռքբերումներով: Մեր մարզիկների շնորհիվ հաղթանակի քաղցր բերկրանքը վայելեցին հազարավոր հայրենակիցներ: Հայաստանի օրհներգը հնչեց և հայոց եռագույնն ամենից վեր ծածանվեց աշխարհի տարբեր հեղինակավոր մրցահարթակներում: Մեր մարզիկները նախորդ տարի նվաճեցին աննախադեպ՝ 222 մեդալ, որից 61-ը՝ ամենաբարձր հարգի: Հատկապես տպավորիչ էին մեր ծանրորդների նվաճումները: Հայկական սպորտի պատմության մեջ առաջին անգամ այս մարզաձևից մենք ունեցանք միաժամանակ երկու աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Անցնող մարզական տարին է ամփոփել «Էպիկենտրոն»-ի սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը:
«Ղասեմ Սոլեյմանիի վախճանի կապակցությամբ պաշտոնական Երևանի կողմից ցավակցություն հայտնելը շատ տեղին էր և չափազանց դրական է ընդունվել Իրանում»,- «Էպիկենտրոնի» հետ հեռախոսազրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկսման հավանականության հարցին՝ նա նշել է, որ երկու գերտերությունների միջև փոխադարձ սպառնալիքներն առայժմ շարունակվում են միայն հռետորաբանության մակարդակում: Ի՞նչ սպասել առաջիկայում: Վարդան Ոսկանյանն այժմ գտնվում է Իրանում և մեր գործընկեր Հասմիկ Օհանյանին մանրամասներ է ներկայացրել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv