Ազգային հարստություն համարվող Բուսաբանական այգին բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած: Մայրաքաղաքի կիսանապատային տարածքում 1935թ-ին ստեղծված այգում ներկայացված է աշխարհի տարբեր ծայրերից բերված մի քանի հազար եզակի բուսատեսակներ ու ծառեր: Որո՞նք են Բուսաբանական այգու առաջնային խնդիրները, ի՞նչ միջոցներ և որքան գումար ու ժամանակ է անհրաժեշտ այգին ամբողջությամբ բարեկարգելու համար: Բուսաբանական այգու բարեկարգմանն ու բարեփոխմանն ուղղված հարցերը այգու վարչական շենքում տեղի ունեցած հանրային քննարկման օրակարգում են եղել:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրբազան արարողությամբ ցուցադրվել է Աստվածամոր սուրբ Գեղարդը: Նոր Հայաստան, նոր Հայրապետ նախաձեռնությունը երեկ ահազանգել էր, թե այն վաճառվել կամ նվիրաբերվել է ռուսաց եկեղեցուն: Սրբազան արարողությունը գլխավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ում հրաժարականը նախաձեռնությունը պահանջում է տևական ժամանակ: Հայր Կորյունը կասկածի տակ է դրել Գեղարդի իսկությունը և պնդել ՝ այն բնօրինակը չէ:
Հուլիսի 8 – ին կնշվի Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրոդը՝ Վարդավառը: Դարերի ընթացքում ի՞նչ վերափոխումներ է ունեցել սիրված տոնն ու ինչպե՞ս ենք այսօր այն նշում:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ձեռք են բերվել բավարար ապացույցներ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանությանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, իսկ Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկների մոտ արձանագրված միջադեպերին Գոռ Համբարձումյանի առնչության վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ՝ քրեական գործով տուժող է ճանաչվել 13 անձ, 12 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv