×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Չորեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2018

Արմավիրի մարզի Մերձավան համայնքում  կենցաղային տեխնիկայի գործարան է բացվել:  Այն  հայ-լիբանանա-սիրիական եռակողմ նախաձեռնության արդյունք է: Նախնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատող: Բացմանը  ներկա է գտնվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Չորեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2018 20:57

Էպիկենտրոն 05.12.2018

Published in Էպիկենտրոն

Գործարար Սիլվա Համբարձումյանը վստահ է, որ իշխանափոխությունից հետո, կոռուպցիան Հայաստանում կամաց-կամաց կվերանա: «Հիմա փայ մտնող չկա: Նախկինում բացի կաշառք ուզելուց, չէին թողնում նաև աշխատել»,- ասել է Համբարձումյանը: Գործարարը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված հաղորդում է տվել գլխավոր դատախազությանը: «Բոլոր փաստաթղթերն ունենք, որոնց համաձայն Խաչատրյանը գողացել է սարքավորումներ, ինչ խոստացել է, չի արել »,- ասել է գործարարը: Գործարարի հայտարարության հիման վրա այժմ մեղադրյալի կարգավիճակում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:

Համացանցում տարածվել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը: Մոտ 7 րոպե 22 վայրկյան տևողությամբ ձայնագրությունում Փաշինյանն ու Վանեցյանը խոսում են ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորել-չկալանավորելու մասին: Հեռախոսազրույցում կա հատված նաև Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ: Ձայնագրությանը Ֆեյսբուքի իր էջում արձագանքել է Նիկոլ Փաշինյանը, նշելով՝  «Դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից»: Մանրամասները՝ տեսանյութում։

Դեկտեմբերի 4-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ: Նախ Մարտունի, ապա Գավառ քաղաքներում Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է խորհրդարանի առաջիկա ընտրությանը 36 էջից բաղկացած ԲՀԿ նախընտրական ծրագիրը, անդրադարձել Սևանի ավազանի բնակչությանը հուզող խնդիրներին: ԲՀԿ առաջնորդը նշել է, որ անկախ ստացած ձայների քանակից՝ մշտապես լինելու է ժողովրդի կողքին և իր հավատարմությունը շարունակելու է ապացուցել գործերով:

Դեկտեմբերի 4-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ: Նախ Մարտունի, ապա Գավառ քաղաքներում Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է խորհրդարանի առաջիկա ընտրությանը 36 էջից բաղկացած ԲՀԿ նախընտրական ծրագիրը, անդրադարձել Սևանի ավազանի բնակչությանը հուզող խնդիրներին: ԲՀԿ առաջնորդը նշել է, որ անկախ ստացած ձայների քանակից՝ մշտապես լինելու է ժողովրդի կողքին և իր հավատարմությունը շարունակելու է ապացուցել գործերով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։