Items filtered by date: Հինգշաբթի, 01 Հուլիսի 2021
Հինգշաբթի, 01 Հուլիսի 2021 22:00

Էպիկենտրոն 01.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 01 Հուլիսի 2021 20:30

Անցուդարձ 01.07.2021

Published in Անցուդարձ

ԱԱԾ-ում ավարտվել է պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետի կողմից պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մովսես Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ,նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ըստ ԱԱԾ-ի՝ գեներալը պետական գաղտնիք պարունակող տեղեկություն է հայտնել:«Էպիկենտրոնի» հետ հառախոսարույցում Հակոբյանը նշել է, որ գաղտնիք պարունակող տեղեկություն չի հայտնել, առաջադրված մեղադրանքն էլ չի ընդունում:

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետի պաշտոնակատարը խոսել է ընտրությունների ընթացքում դատախազության դերակատարման, պատերազմի մասին:«44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լրջորեն և մանրամասն քննության առարկա դառնան»,-նշել է Փաշինյանը:

Գեղարքունիքում իրավիճակը նույնն է, ռուս սահմանապահների տեղակայման գործընթացը շուտով կմեկնարկի,- կառավարությունում լրագրողներին ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Սուրեն Պապիկյանն էլ չի մեկնաբանել փոխվաչապետ նշանակվելու մասին լուրը: Գործադիրի աշխատասենյակներից դուրս՝պաշտոնյաների մեկնաբանություններն ու ԶԼՄ-ների հետ հարցուպատասխանները՝առաջարկվող տեսանյութում:

Արցախի Պետական նախարարը առցանց մամուլի ասուլիսում անդրադարձել է Արցախի անվտանգության, բնակարանային խնդիրներին և մի շարք այլ հարցերի: Արտակ Բեգլարյանը հայտարարել է,որ չնայած հետպատերազմյան բարդ ժամանակաշրջանին՝ Արցախի ժողովուրդը շարունակելու է պայքարել ինքնորոշման համար:

«Իմ հանձնարարականը անհետաձգելի գործ է»,- կառավարության նիստում վարչապետի և ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարների միջև լարված խոսակցություն է եղել: Նախարարությունն առաջարկել է օլիմպիական խաղերից առաջ ծանրամարտի հավաքականին տրամադրել 7 ծանրաձող: Մինչդեռ Փաշինյանը երկու ամիս առաջ խոստացել էր քսանը: Վահրամ Դումանյանը անպատասխան է թողել Փաշինյանի հարցը, թե երբ են սկսվում օլիմպիական խաղերը: Նիստում ընդգրկված էր 34 հարց: Կառավարությունը պատրաստվում է 8.8 միլիարդ դրամ հատկացնել Արցախին, որից 7.5-ը՝ որպես անտոկոս վարկ:

Ազգային ժողովն այսօր ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը, որը գումարվել էր իշխող ուժի պատգամավորների նախաձեռնությամբ: Խորհրդարանը հաստատել է 2020-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Երկորդ ընթերցման են ներկայացվել երեկ քննարկված նախագծերը: Դրանցում գրեթե ոչ-մի փոփոխություն չի արվել: Բավական բուռն է անցել Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումը՝ինքնակամ շինությունների վերաբերյալ:Բացի այս նախագծից մնացած օրինագծերն ընդունվել են:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։