Items filtered by date: Երկուշաբթի, 31 Մայիսի 2021
Երկուշաբթի, 31 Մայիսի 2021 22:45

Էպիկենտրոն 31.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Վանաձորում այսօր ավարտվել է պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Տղաների պայքարում խաղարկվել է մեդալների 13, իսկ աղջիկների մրցակցությունում 5 հավաքածու: Մրցաշարի արդյունքների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի պատանեկան հավաքականը, որը մասնակցելու է հուլիսին Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Երկուշաբթի, 31 Մայիսի 2021 20:15

Դեպի Տոկիո 31.05.2021

Published in Դեպի Տոկիո

Քաղաքական ուժերի գրանցումն ավարտվել է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում 22 կուսակցություն և 4 դաշինք է գրանցել Ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու համար: Նաև հայտնի է, թե քաղաքական ուժերը որ համարների ներքո են մասնակցելու ընտրություններին:

Սահմանադրական կարգի տապալման հոդվածով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մասնակցությամբ քրեական գործը կարճելու դեմ դատախազության բողոքի քննությունը հետաձգվել է: Վերաքննիչ դատարանը բողոքը չի քննել, քանի որ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նիստին չէր ներկայացել:

«Ադրբեջանը պետք է արձագանքի ԵԱՀԿ Մինսկի խմբին ու հետ քաշի զինված ուժերը Հայաստանի տարածքից»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է Լիլիթ Մակունցը:«Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները նաև անդրադարձել են ճանապարհների ապաշրջափակման, Արա Այվազյանի հրաժարականի ու ներքաղաքական այլ թեմաների: Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ցանկացած նախարարի հրաժարական այս իրավիճակում երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում:

Արա Այվազյանն այսօր հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին՝ ներկայացնելով իր հրաժարականի պատճառները: «Իմ որոշումը պայմանավորված էր նրանով, որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է համաձայնություն տալ ինչ-որ նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, ազգային և պետական շահի դեմ են եղել»,- ասել է Այվազյանը: Նրան անմիջապես արձագանքել է Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ պահանջելով պարզաբանումներ: Մինչ Մանե Գևորգյանը հրապարակային պատասխաններ էր պահանջում, հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել նաև ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը և փոխնախարար Գագիկ Ղալաչյանը:

«Բիզնես-դիալոգ» ընկերությունը ռուս գործընկերների հետ միասին սոցիոլոգիական հետազոտություններ է կատարել ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ: Ընկերության գլխավոր տնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր Ենոք Ազարյանն այսօր ներկայացրել է հետազոտության արդյունքները: Ըստ հարցումների՝ առաջատարը ԲՀԿ-ն է, նրան հաջորդում են «Հայաստան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիրը»:

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Կենտրոն վարչական շրջանի ԲՀԿ համակիրների հետ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ներկայացրել է երկրի առաջ ծառացած կարևորագույն խնդիրներն ու դրանց լուծումները, որոնք ներառված են ԲՀԿ նախընտրական ծրագրում: Գագիկ Ծառուկյանը մասնավորապես անդրադարձել է անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներին, պատասխանել ներկաներին մտահոգող բոլոր հարցերին: Դրանցից մեկին ի պատասխան՝ կուսակցության առաջնորդը պարզաբանել է Վահե Էնֆիաջյանի՝ ԲՀԿ ցուցակում չընգրկվելու հարցը. «Կուսակցությունում յուրաքանչյուրն իր գործառույթն ունի»,- նշել Գագիկ Ծառուկյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։