Items filtered by date: Երեքշաբթի, 25 Մայիսի 2021
Երեքշաբթի, 25 Մայիսի 2021 22:05

Էպիկենտրոն 25.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 25 Մայիսի 2021 20:30

Անցուդարձ 25.05.2021

Published in Անցուդարձ
Երեքշաբթի, 25 Մայիսի 2021 19:00

Ձայնային հարված 25.05.2021

Երևանի ավագանին հերթական նիստն է անցկացրել: Նախքան օրակարգի հարցերին անդրադառնալը քաղաքապետը հայտնել է ավագանու մի քանի անդամների մանդատները վայր դնելու մասին և ներկայացրել նրանց փոխարինողներին: Նիստում հաստատվել է Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքների մաքրման միջոցառումների նախագիծը: Ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքի 2021 թ.-ի պահուստային ֆոնդից 926 մլն 129 հազար դրամ վերաբաշխվել է պարգևատրումների ֆոնդին:

«Չեմ կարծում, որ Հայաստանի դաշնակիցները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները»,-նստաշրջանի մեկնարկին հայտարարել է ԱԺ նախագահը՝ ի պատասխան Սյունիքին վերաբերող հարցին: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Սյունիքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար աշխատանք է տարվում Մոսկվայի հետ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ դիմել է որոշ շրջանակների՝ հորդորելով չգեներացնել հակառուսական թեզեր:

Կաշառքի գործը, որով անցնում են Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը, հերթական անգամ հետաձգվել է: Դատական նիստին ներկա չի եղել նախկին փոխվարչապետի պաշտպանը: Մեղադրող կողմը հայտարարել է, որ գրանցվող բացակայությունները պայմանավորվածությունների հետևանք են: Դատավորը մերժել է պաշտպանական կողմի խնդրանքը՝ հաջորդ նիստը նշանակել կա՛մ ընտրություններից հետո, կա՛մ էլ լռության օրը՝ հունիսի 19-ին:

Ծերաբույժ Ջեյն Մահակյանի նախաձեռնությունը միտված է աջակցել տարեցներին՝ հաղթահարելու կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացման դժվարությունները: Մոտակա շաբաթների ընթացքում արհեստական ինտելեկտով փայլող ռոբոտը կես ժամ տևողությամբ շաբաթական երկու հանդիպում կունենա տուն-ինտերնատի յուրաքանչյուր բնակչի հետ:

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեից Հայաստան է ժամանել ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, որը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից հայրենիք է բերել 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Միաժամանակ նույն ինքնաթիռով Հայաստան են ժամանել նաև մեր ուժային եռամարտիկներն ու մարմնամարզիկները: Նրանք նույնպես փայլուն ելույթներ են ունեցել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։