Items filtered by date: Շաբաթ, 01 Մայիսի 2021
Շաբաթ, 01 Մայիսի 2021 22:06

Էպիկենտրոն 01.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 01 Մայիսի 2021 20:30

Անցուդարձ 01.05.2021

Published in Անցուդարձ

Քաղաքապետարանի ու «Ջազի հայկական ացոցիացիա»-յի փոխադարձ մեղադրանքների պատճառը ապրիլի 30-ին չկայացած ջազի երևանյան փառատոնն է: Ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը հայտարարել է, որ Հայկ Մարությանին է վերադարձրել նրանից ստացած ոսկե մեդալը: Քաղաքապետի խոսնակն այս հայտարարությունը համարել է զավեշտ՝ նշելով,որ Մովսեսյանը չի կարող վերադարձնել մի բան,որն այլևս իրեն չի պատկանում:

 

Շառլ Ազնավուրի հրապարակում բացվել է «Արցախի կորսված կոթողները» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացված լուսանկարների միջոցով քաղաքացիները կարող են ծանոթանալ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած հիսունից ավելի կոթողներին, որոնք այժմ վտանգված են: Հրատարակվելու են ուղեցույցներ,որոնք տրամադրվելու են մեր երկրում հավատարմագրված դեսպաններին:

Աշխարհի շուրջ 3 տասնյակ խոշոր քաղաքներում մեր հայրենակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով: Սփյուռքահայերն ընտրել են իրենց բողոքն արտահայտելու բազմապիսի ձևեր՝ լռության ակցիաներից մինչև բեմականացումներ: Աշխարհի հայերը պահանջում են իրենց երկրներից ու միջազգային մարդասիրական կազմակերպություններից չլռել և օր առաջ պարտադրել ագրեսոր Ադրբեջանին վերադարձնել բոլոր գերիներին:

ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցություններն արտահերթ ընտրության են գնում դաշինքով: «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն այսօր հայտարարել է դաշինք կազմելու գործընթացի մեկնարկի մասին: Խոսնակը թեև նախընտրական ցուցակին վերաբերող տեղեկություններ չի հայտնել, սակայն ընդգծել է՝ այնտեղ չեն լինի մարդիկ,որոնց համերաշխությունն օրենքի հետ կարող է կասկածի տակ դրվել:

Սերժ Սարգսյանը կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ հարցազրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել 2018թ. ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ: Երրորդ նախագահը պատմել է,թե իր հրաժարականի տեքստին ծանոթանալով՝ ինչ է ասել իրեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: «Նա նայեց հրաժարականի տեքստը և խնդրեց հանել մի նախադասություն և մի պարբերություն: Ես համաձայնեցի»,-նշել է Սարգսյանը՝ ընթերցելով չխմբագրված տարբերակը: Պաշտոնաթող նախագահը տվել է նաև այն հարցի պատասխանը, թե ինչ է նկատի ունեցել ասելով.«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»:

Աշխատանքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է,որ աշխատող մարդն իրավացիորեն ակնկալում է իր կենսական ուժերի արժանի գնահատում և արդարացի վարձատրություն: «Այսօր բոլորիս պարտքն է հասնել նրան, որպեսզի հայ մարդն իր աշխատանքով և արժանապատիվ վարձատրությամբ կարողանա ստանալ սեփական հացը վաստակելու հնարավորություն»,- նշել է ԲՀԿ նախագահը՝ հավելելով, որ առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան նաև մեր թոշակառու հայրենակիցները:

Աշխատանքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է,որ աշխատող մարդն իրավացիորեն ակնկալում է իր կենսական ուժերի արժանի գնահատում և արդարացի վարձատրություն: «Այսօր բոլորիս պարտքն է հասնել նրան, որպեսզի հայ մարդն իր աշխատանքով և արժանապատիվ վարձատրությամբ կարողանա ստանալ սեփական հացը վաստակելու հնարավորություն»,- նշել է ԲՀԿ նախագահը՝ հավելելով, որ առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան նաև մեր թոշակառու հայրենակիցները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։