Items filtered by date: Չորեքշաբթի, 14 Ապրիլի 2021
Չորեքշաբթի, 14 Ապրիլի 2021 22:13

Էպիկենտրոն 14.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի ապրիլի վերջին տասնօրյակում.այս մասին վարչապետը հայտարարել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Իսկ Արտգործնախարարն անդրադարձել է Մինսկի խմբի ձևաչափի արդյունավետությանն ու ադրբեջանական կողմի հետ առաջիկա հանդիպումներին: Փաշինյանն էլ Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան՝ նշել է, որ գուցե շուտով հրապարակվի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստում Օնիկ Գասպարյանի զեկույցի այն հատվածը, որում ԳՇ նախկին պետը վստահեցրել է, որ բանակը կատարում է իր առաջ դրված խնդիրը և հակառակորդն առաջխաղացում չունի:

Արցախյան  պատերազմի երիտասարդ հերոսներից Արսեն Ալչիկյանն առաջնագծում աչքի է ընկել իր խիզախությամբ ու սխրանքով: 19-ամյա զինծառայողը թշնամու հինգ տանկ է խոցել: Արցախի նախագահի հրամանագրով՝ Արսենը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Պարգևը ստացել է հերոսի մայրը: 

Մայր ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի նիստը կայացել է, սակայն կարճ ժամանակ անց ընդմիջվել է՝ քվորումի պատճառով: Խորհրդի 32 անդամներից 15-ը հրաժարական են ներկայացրել: Նրանցից միայն երկուսն են դիմումի մեջ գրել հեռանալու պատճառը: Հրաժարական ներկայացրած անդամները կառավարության եւ լիազոր մարմնի ներկայացուցիչներ են: Այսօրվա նիստին էլ համալսարանական անդամներից բացի ներկա էր միայն Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավարը:«Իշխանությունները միտումնավոր են նման քայելերի դիմում, որպեսզի լուծարեն խորհուրդը»,-ասել է խորհրդի անդամ Կառլեն Խաչատրյանը: ԿԳՄՍ-ն էլ ներկայացրել է հրաժարականների իրենց հիմնավորումները:

Այն ընթացքում, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատասխանում էր պատգամավորների հարցերին՝ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները հավաքվել էին խորհրդարանի Դեմիրճյան մուտքի մոտ: Մինչև ակցիայի մեկնարկը, փողոցը փակվել է ոստիկանական մեծաթիվ ուժերի կողմից: Քաղաքացիները ցանկացել են հանդիպել պատգամավորների հետ և հարցեր ուղղել նրանց, սակայն ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ շենքի մուտքին: Սկսվել է քաշքշուկ, կան բերման ենթարկվածներ:

Այժմ արտառոց և ողբերգական դեպքի մասին, որը տեղի է ունեցել Երևանում: Երթուղային տրանսպորտում երկու քաղաքացի վիճաբանել են դիմակ չդնելու համար: Միջադեպն ավարտվել է դանակահարությամբ, տուժածը մահացել է, իսկ դանակի հարված հասցրած անձը դիմել է փախուստի:

Նիկոլ Փաշինյանը սկանդալային հայտարարություններ է արել ԱԺ ամբիոնից: Շեղվելով կառավարության կատարողականի զեկույցից՝ վարչապետն անդրադարձել է արցախյան կոնֆլիկտի բանակցային գործընթացին,պատերազմի պատճառներին և մեղադրանքներ հնչեցրել նախկին պաշտոնյաների հասցեին՝ Լևոն Տեր-Պետրոսյան,Ռոբերտ Քոչարյան,Սերժ Սարգսյան,Օնիկ Գասպարյան: Վարչապետը գաղտնազերծել է հոկտեմբերի 19-ին Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը, Լելե Թեփեն գրավելու օպերացիան,իսկ Ալիևի սպառնալիքներին պատասխանել է բանաստեղծությամբ: Փաշինյանի ելույթն արժանացել է «Իմ քայլ»-ականների ծափերին՝ առաջացնելով նրանց նախկին թիմակից Գոռ Գևորգյանի վրդովմունքը:
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին հորդորում են հնարավորինս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Ի տարբերություն Ադրբեջանի, որը Ղարաբաղի հարցը լուծված է համարում, միջնորդները հայտարարում են՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել կոնֆլիկտի վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը: Ռուս, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները նաև հրատապ են համարում լրացուցիչ ջանքեր ներդնել՝ դեռևս մտահոգության տեղիք տվող հարցերը՝ այդ թվում ռազմագերիների վերադարձի խնդիրը լուծելու համար:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։