Items filtered by date: Շաբաթ, 20 Մարտի 2021
Շաբաթ, 20 Մարտի 2021 22:05

Էպիկենտրոն 20.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 20 Մարտի 2021 21:15

Անցուդարձ 20.03.2021

Published in Անցուդարձ

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարել է նորամուտը քաղաքական դաշտ: Կուսակցությունը հիմնել են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ու մարզի մի քանի գործող համայնքապետեր: «Վերածնվող Հայաստան»-ը մասնակցելու է խորհրդարանի արտահերթ ընտրությանը և պատրաստ է գործակցել քաղաքական դաշտի գրեթե բոլոր առողջ ուժերի հետ՝ բացառությամբ «Սասնա ծռեր»-ի: Մանրամասն անդրադարձ է կատարվել պատերազմից հետո Սյունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակին: «Ինչպե՞ս կարող է Սյունիքն անվտանգ լինել, եթե թուրքն այսօր այնտեղ է»,- հայտարարել է Քաջարանի քաղաքապետը:

Թումանյան-Կողբացի խաչմերուկում բացվել է համաշխարհային կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի անվան աստղ: Կինոհանճարի աստղն առանձնանում է Մոսկվա կինոթատրոնի բակում տեղադրված մյուս կինոգործիչների աստղերից, հենց դրա համար էլ այնտեղ չի տեղադրվել: Փոխարենն ընտրվել է ավելի խորհրդանշական վայր՝ խաչմերուկը, որտեղից սկսվել է Փելեշյանի կինոճանապարհը:

Պատերազմը չխնայեց նաև սեղանի թենիսի Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մրցանակակիր Մելքոն Հովհաննիսյանին: 18-ամյա մարզիկը զոհվել է հոկտեմբերի 15-ին՝ Հադրութում մղված անհավասար մարտերի ժամանակ: «Հեռանկարային սպորտսմենի կորուստը մեծ հարված է հասցրել նաև մարզաձևին»,- ասում է Մելքոնի անձնական մարզիչը: Չափազանց ճկուն, տաղանդավոր և միշտ հաղթող Մելքոնը, չնայած կարճ կյանքին, ուներ մեծ և նշանակալից ձեռքբերումներ:

Քաղաքական կոլապսներից խուսափելու և անվտանգային փակուղիներում չհայտնվելու համար մի խումբ մտավորականներ որոշել են երկրի կառավարման նոր մոդել առաջարկել: Ըստ այդմ, կառավարության ցանկացած որոշում կարող է կիրառվել միայն Արդարության խորհրդի հաստատումից հետո: Մտավոր սեփականության ֆեդերացիան առաջարկում է մոդելը կիրառել ոչ թե հենց հիմա, այլ քննարկել այն, շտկել թերություները և հետագայում նոր կյանքի կոչել:

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով արգելելու են հեռուստաընկերություններում ու ռադիոներում շահումով խաղերի գովազդը: Հեռարձակողները մտահոգություն ունեն, որ օրինագծի ընդունման դեպքում լուրջ ֆինանսական խնդիրների կբախվեն, քանի որ մասնավոր հեռուստառադիոընկերությունների բյուջեի զգալի մասը դրանց գովազդների հաշվին է գոյանում: Խնդրի մասին օրերս բարձրաձայնել էր նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, բնակիչների հետ հանդիպումների ընթացքում հանդես եկել քաղաքական հայտարարություններով: Վարչապետն արձագանքել է առաջին նախագահի՝ անհապաղ հրաժարական տալու և արտերկրում ապաստանելու՝ իրեն ուղղված առաջարկին: «Տեր-Պետրոսյանն իր կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի լավ օրինակ է ցույց տվել: Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է փախնել: Եթե ժողովուրդը պետք է որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ»,- ասել է Փաշինյանը: Նա անդրադարձել է հարցին, թե ինչու են զոհվել մեր տղաները, նաև հայտարարել՝ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։