Գլխավոր դատախազությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել հանրային ծառայողների հասցեին ուղղված վիրավորանքը և զրպարտանքը: Օրենքը խախտողին կարող է սպառնալ նաև ազատազրկում: Նախագիծը դժգոհություններ է առաջացրել ոչ միայն փորձագիտական շրջանակների, այլև պատգամավորների մոտ: Օրենսդիրները, բացի ազատազրկման վերաբերյալ դրույթից, մտահոգություն են հայտնում նաև նախագծում առկա քաղաքացի-պաշտոնյա խտրականության դրույթի վերաբերյալ: