Items filtered by date: Ուրբաթ, 22 Հունվարի 2021
Ուրբաթ, 22 Հունվարի 2021 22:15

Էպիկենտրոն 22.01.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 22 Հունվարի 2021 20:30

Անցուդարձ 22.01.2021

Published in Անցուդարձ

Երևանում վերջին հրաժեշտն են տվել դերասան, բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանին: Նա խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել 43 ներկայացում տարբեր երկրներում ու տարբեր լեզուներով, նկարահանվել է 5 տասնյակի հասնող ֆիլմերում ու 60 հեռուստաբեմադրություններում: Տաղանդավոր դերասանի մահով ևս մեկ երանգ պակասեց հայ մշակութային արվեստի գունադարանից:

Փոխհատուցում ստանալու պահանջով այսօր ՊՆ-ի դիմաց են հավաքվել զորակոչով և կամավոր սկզբունքներով պատերազմին մասնակցած քաղաքացիներ: Նրանք հանդիպում են պահանջել նախարի հետ,որպեսզի հասկանան,թե երբ են աշխատավարձ ստանալու:Ակցիայի մասնակիցների տեղեկություններով՝ պատերազմին մասնակցած մոտ 2700 մարդ առ այսօր չի վարձատրվել: «Եթե կառավարությունը այս հարցը չլուծի,պատերազմի դեպքում ոչ մեկը կռիվ չի գնա»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
 

Մի խումբ քաղաքացիներ, այդ թվում Ադրբեջանում պահվող հայ ռազամգերիների ծնողները, հավաքվել են մեր երկրում Միացյալ նահանգների և Ֆրանսիայի դեսպանատների մոտ՝ իրենց որդիներին ազատ արձակելուն աջակցելու պահանջով: Ցուցարարները իրենց պահանջների գրավոր ձևակերպումը ներկայացրել են դեսպանատան աշխատակցիներին: Անհետ կորած զինծառայողների հարազատներն էլ բողոքի ակցիա են իրականացրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ: Այստեղ նրանց հայտնել են,որ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Եվրախորհրդարանը 2 զեկույց-բանաձև է ընդունել՝ կոշտ քննադատության ենթարկելով Թուրքիայի ապակայունացնող դերը ԼՂ-ում: Եվրոպացի պատգամավորները Անկարային կոչ են արել ձեռնպահ մնալ հակամարտությունում որևէ միջամտությունից,այդ թվում՝Ադրբեջանին զինելուց: Ընդգծվում է նաև, որ Ղարաբաղի կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի Մինսկի խմբի շրջանակներում: Պաշտոնական Երևանը դրական է գնահատել ընդունված փաստաթղթերը՝ հատկապես կարևոր համարելով, որ Եվրապառլամենտը դատապարտել է Թուրքիայի կողմից հակամարտության գոտի օտարերկրյա զինյալների տեղափոխումը:

«Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները հերթական բողոքի ակցիան են իրականացրել ԱԺ ծառայողական մուտքի դիմաց: Այս անգամ ոչ թե խոչընդոտել են պատգամավորների մուտքը,այլ, ինչպես իրենք են նշել, ամոթի միջանցք են կազմել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի համար: Ակցիայի մասնակիցների գնահատմամբ՝ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ գործուղելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է զավթել դատական համակարգը:


Արման Թաթոյանը տեղյակ է,թե Ադրբեջանում քանի հայ ռազմագերի կա և ինչ պայմաններում են նրանք պահվում:Այս մասին մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում: Օմբուդսմենն ահազանգել է՝ սահմանների որոշման ընթացքում գրանցվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ և անհրաժեշտ է դադարեցնել գործընթացը: Թաթոյանն անդրադարձել է նաև Ալիևի աղմկահարույց հայտարարություններին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։