Items filtered by date: Երեքշաբթի, 11 Փետրվարի 2020
Երեքշաբթի, 11 Փետրվարի 2020 22:00

Էպիկենտրոն 11.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 11 Փետրվարի 2020 20:15

Անցուդարձ 11.02.2020

Published in Անցուդարձ

«Ադրբեջանը թող ճանաչի Արցախի լիարժեք անկախությունը, դրանից հետո ինչի մասին ուզում է՝ թող բանակցի»,-Աժ-ում հայտարարությունների ժամին ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նա իր ելույթում անդրադարձել է բանակցային գործընթացին: Խորհրդարանում ելույթների համար այսօր հերթագրվել էր քսանհինգ պատգամավոր: Արցախից մինչև քաղաքական հետապնդումներ ու սուր շնչառական հիվանդությունների տարածում.հայտարարությունների ժամի մանարամասները՝ Իզաբելլա Հովհաննիսյանի տեսանյութում:

Երեքշաբթի, 11 Փետրվարի 2020 19:00

Ձայնային հարված 11.02.2020

Published in Music Սթար

Դիտողություն ձնամաքրման աշխատանքների համար, ծառայողական ավտոկայանատեղերի շահագործման շարունակում, «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան հավատարմագրային կառավարման հանձնում: Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստի օրակարգն էր: Ավագանու որոշմամբ՝ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկն անվանակոչվել է ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանի անունով: Նիստից հետո Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա հերքել է տեղեկությունը, թե քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի գործով քաղաքապետարանից որևէ մեկը հրավիրվել է ԱԱԾ: Մարությանն անդրադարձել է նաև մամուլի այն հրապարակմանը, թե իր կինը խառնվում է քաղաքապետարանի գործերին:

ԱԺ հերթական նիստերը մեկնարկել են առավոտյան: Նախ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացրել են գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած օրենքների նախագծերը, որոնցից որոշները լիագումար նիստում նույնպես մերժվել են: Օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են առողջապահական մեծածավալ բարեփոխումներն ու սոցիալական աջակցության ոլորտում ներդրվող նորամուծությունները: Փաթեթով նախատեսվում են փոփոխություններ բժշկական գաղտնիքի տնօրինման կարգում, սահմանվում են իրավունքներ և պարտականություններ բժշկական ծառայություններից օգտվողների համար: Նրանք, ի դեպ, այսուհետև կոչվելու են ոչ թե «հիվանդ»,այլ «պացիենտ»:

Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին: Կողմերը քննարկել են երկու երկրների ներուժը զբոսաշրջության, գյուղատնտեսության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում: Հանդիպմանը նախագահ Սարգսյանը բարձրացրել է Հայաստանի քաղաքացիների համար Հորդանան մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման, ինչպես նաև երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի ստորագրման հարցը: Կողմերը կարևոր են համարել արդեն իսկ գործող ուսանողների փոխանակման ծրագրի ընդլայնումը: Հորդանանի թագավորին ավելի ուշ ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լուսավոր Հայաստան»-ը ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավի ժամանակ «ոչ»-ի արշավ չի սկսի, հայտարարել է խմբակցության ղեկավարը: Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանդրական պրոցեսի մեջ չպետք է լինի հակառակ ճամբար: «Պիտի լինի միայն «Այո»-ի ճամբար, որովհետև իշխանությանը պետք է, որ ինչ-որ մարդիկ «Ոչ»-ի քարոզչություն անեն» - ասել է Մարուքյանը և հավելել՝ «Ոչ-ի ճամբար ձեւավորել նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նաև հայտնել է, որ վերջին արտահերթ նիստից հետո իրենց կուսակիցները տարբեր սպառնալիքներ են ստանում, սակայն իրավապահներից մինչև հիմա որևէ արձագանք չկա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում անդրադարձել է Սահամանդրության հանրաքվեի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշմանը, խոսել ներքաղաքական, տնտեսական և հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրների մասին: Անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ-ն հանրաքվեի ո՞ր ճամբարում է լինելու՝ «այո»-ի, թե «ոչ»-ի ՝ Գագիկ Ծառուկյանն ասել է , որ հարցի պատասխանը հայտնի է դառնալու կուսակցության քաղաքական խորհրդի նիստում: Ծառուկյանը նաև խոսել է հանրաքվե անցնացնելու որոշումը ՍԴ-ում վիճարկելու հնարավորության մասին և ընդգծել` «Քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, ուստի մենք ձեռնպահ ենք մնացել»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում անդրադարձել է Սահամանդրության հանրաքվեի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշմանը, խոսել ներքաղաքական, տնտեսական և հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրների մասին: Անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ-ն հանրաքվեի ո՞ր ճամբարում է լինելու՝ «այո»-ի, թե «ոչ»-ի ՝ Գագիկ Ծառուկյանն ասել է , որ հարցի պատասխանը հայտնի է դառնալու կուսակցության քաղաքական խորհրդի նիստում: Ծառուկյանը նաև խոսել է հանրաքվե անցնացնելու որոշումը ՍԴ-ում վիճարկելու հնարավորության մասին և ընդգծել` «Քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, ուստի մենք ձեռնպահ ենք մնացել»:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։