Items filtered by date: Շաբաթ, 01 Փետրվարի 2020
Շաբաթ, 01 Փետրվարի 2020 22:15

Էպիկենտրոն 01.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 01 Փետրվարի 2020 20:15

Անցուդարձ 01.02.2020

Published in Անցուդարձ

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները հայտարարություն են տարածել մեր երկրում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվում է, որ մինչև այժմ Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը գործել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերին համահունչ: Միաժամանակ համազեկուցողները անհանգստություն են հայտնում ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալև նշում, որ քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա: Համազեկուցողների հայտարարությանը ներկա և նախկին իշխանավորները տարբեր գնահատականներ են տվել:

«Մենք չենք կարող հիմա որևէ քաղաքական փաստաթուղթ ստորագրել և լուծել այս հակամարտությունը, որովհետև դա կանգնած հակամարտություն չէ ինչ-որ տարածքների շուրջ, դա հակամարտություն է մարդկանց և մարդկանց անվտանգության շուրջ»,- համոզված է «Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Նա, անդրադառնալով Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպմանը, ուշադրություն է հրավիրել դրա աննախադեպ երկար տևողությանը: Փորձագետի կարծիքով՝ վերջին քննարկումները միջավայրի ստեղծման շուրջ էին:

Այսօր իրավիճակը լարված է եղել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում: Իրենց երեխաներին կորցրած մայրերը հերթական բողոքի ակցիան են իրականացրել՝ պահանջելով ցույց տալ երեխաների վերաբերյալ գրանցամատյանում եղած տեղեկությունները: Նրանց խոսքով՝ ՔԿԱԳ բաժինը Հանրապետական հիվանդանոցի ծննդատան և, մասնավորապես, Ռազմիկ Աբրահամյանի հետ մի շարք ապօրինություններ ու կեղծիքներ է կատարել: Այդ ամենի հետևանքով, ըստ բողոքող մայրերի, իրենք զրկվել են իրենց երեխաներից: Իրավիճակն այնքան է թեժացել, որ հնչել են փոխադարձ վիրավորանքներ:

2021թ-ին Հայաստանում ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե: Նոր կառույցում մեկտեղվելու են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթները: Կոմիտեի ձևավորման, գործառույթների մասին քննարկմանը մասնակցել է նաև Արդարադատության նախարարը : Քաղաքական կամքի առկայությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ըստ Ռուստամ Բադասյանի, անհրաժեշտ նախադրյալ է, բայց ոչ բավարար: «Պետք է ունենալ այնպիսի պետական կառույցներ, որոնք ունակ են, անկախ քաղաքական ուժերի վերադրսևորումներից, արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ»,- ասել է նախարարը: Նա նաև բացատրել է, թե ինչու է նոր Հայաստանի հակակոռուպցիոն նոր մարմնի ղեկավարի ու տեղակալների նշանակումը վերապահվելու վարչապետին:

Կորոնավիրուսի տարածման ռիսկը կանխելու և անվտանգության նկատառումներից ելնելով` Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը այսօրվանից մինչև մարտի 31-ը կասեցվում է: Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հորդորում է Հայաստանում Չինաստանի քաղաքացիների հանդիպելիս չցուցաբերել ավելորդ զգուշավորություն, նրանց չպատճառել անհարմարություն և վստահ լինել, որ կորոնավիրուսի տարածման ռիսկը կանխելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Մեկնարկել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի խոշորամասշտաբ սոցիալական ծրագրերը: 2020թ-ի առաջին նախաձեռնությունը Գեղարքունիքի Գավառի տարածաշրջանի համար է: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, բանակում ծառայող զինվորների ծնողներ, սոցիալապես անապահով ընտանիքներ «Ծառուկյան» հիմնադրամից տարվա առաջին նվերներն ու աջակցությունն են ստացել: Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնարկել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի խոշորամասշտաբ սոցիալական ծրագրերը: 2020թ-ի առաջին նախաձեռնությունը Գեղարքունիքի Գավառի տարածաշրջանի համար է: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, բանակում ծառայող զինվորների ծնողներ, սոցիալապես անապահով ընտանիքներ «Ծառուկյան» հիմնադրամից տարվա առաջին նվերներն ու աջակցությունն են ստացել: Մանրամասները՝ տեսանյութում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։