Items filtered by date: Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2020
Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2020 22:18

Էպիկենտրոն 11.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հայրենիքի փրկության շարժումը մայրաքաղաքի տարբեր փողոցներում արժանապատվության քայլերթ է իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ակցիան ուղեկցվել է ոստիկանության բիրտ գործողություններով: Բերման են ենթարկվել 4 տասնյակին մոտ քաղաքացիներ՝ այդ թվում ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը: Ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց: Երևանի կենտրոնում երթևեկությունը պարալիզացվել է:

Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2020 20:30

Անցուդարձ 11.12.2020

Published in Անցուդարձ

Անհետ կորած զինծառայողների ծնողներն արդեն 52 օր է՝ չեն կարողանում տեղեկություն ստանալ իրենց որդիների մասին: Նրանք այսօր ևս մտել են Էջմիածնի զորամաս, պահանջել են հանդիպում կազմակերպել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և գնդապետ Վարդան Նշանյանի հետ: Զինվորների հարազատները Զանգելանում մեկնարկած որոնողական աշխատանքների մասին հայտարարությանը չեն հավատում: Քաղաքացիներից ոմանք երեկվանից Կապանում են, սակայն այնտեղ ևս զինծառայողներին գտնելու ուղղությամբ որևէ գործողություն չի արվում:

Կայացել է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի առցանց նիստը: Կառույցի անդամ երկրների ղեկավարները քննարկել են միության 2021 թվականի գործունեության հիմնական ուղղությունները, ընդհանուր գազի շուկայի ձևավորման երկրորդ փուլ անցնելու, 2021 թվականի բյուջեի վերաբերյալ հարցեր: Հայաստանի վարչապետը կարևոր է համարել ՀՀ քաղաքացիների՝ ԵԱՏՄ անդամ մի շարք երկրներ մուտքի արգելքի վերացման հարցը, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Իր հերթին Բելառուսի նախագահը նշել է, որ Հայաստանն ապրում է բարդ ժամանակաշրջան՝ համոզմունք հայտնելով, որ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա ստեղծված իրավիճակից: Վլադիմիր Պուտինն էլ խոսել է կորոնավիրուսի համավարակի ու դրա հետևանքով առաջացած խնդիրների մասին:

Քաղաքական ի՞նչ օրակարգով են խորհրդարանական երեք ուժերն առաջ գնում և ի՞նչ գործընթացներ են ուրվագծվում առաջիկայում: ԱԺ-ի ճեպազրույցների ժամանակ պատգամավորները որոշ փակագծեր են բացել, նաև վերահաստատել են նախկինում հնչեցրած տեսակետները: «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրություններ անցկացնելու լեգիտումություն չունի»,- հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականին ուղղված պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրելի բոլոր եղանակներով:

Արցախի միջանկյալ և վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցն առկա է եղել աշխատանքային բոլոր փաստաթղթերում՝ թե՛ մինչև կազանյան բանակցությունները, և թե՛ դրանցից հետո, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հիշեցրել է, որ Կազանյան բանակցություններից հրաժարվել է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն էլ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնորոշման իրավունք ունի որպես իրական, թեև չճանաչված պետություն: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրում են ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Հայաստանի իշխանությունները: Սակայն ներկա ղեկավարությունն, ըստ Զատուլինի, ապաշխարության ոչ մի նշան ցույց չի տալիս:

Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2020 19:00

Ձայնային հարված 11.12.2020

Published in Music Սթար

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։