Items filtered by date: Հինգշաբթի, 05 Նոյեմբերի 2020

Արցախցի կանայք ու երեխաներն այսօր բողոքի ակցիա են արել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան առջև: Նրանք նաև նամակ են տարել՝ պահանջելով դադարեցնել ամոթալի լռությունն ու դատապարտել ահաբեկչական երկրների պատերազմական հանցագործություններն Արցախում: Դեսպանի հետ հանդիպել չի ստացվել, ինչից հետո ակցիայի մասնակիցները պատռել են նամակը՝ հայտարարելով, որ բռնության հանդեպ անտարբեր վերաբերմունքի պատճառով դեսպանատնից այլևս որևէ լուրջ ակնկալիք չունեն:

Եվրախորհրդարանի հոլանդացի պատգամավորը Բրյուսելին կոչ է արել խստագույնս դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան ընդդեմ Արցախի և խոստացել իր պաշտոնն օգտագործել ի շահ հայ ժողովրդի: Ավստրալիայի ցեղասպանության ուսումնասիրության ինստիտուտը Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններում ցեղասպանության վտանգ է տեսնում: Ամերիկյան Garmin ընկերությունը պարզելու է՝ ինչպես է իր արտադրանքը հայտնվել թուրքական Բայրաքթար անօդաչու թռչող սարքերում: Կանադայի Լավալ քաղաքն էլ միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:Արցախի շուրջ այս և մյուս ուշագրավ իրադարձությունները՝ Ֆրիդա Ղազարյանի տեսաշարում:

Եվրոպայի հայերը շարունակում են ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ ակտիվ նախաձեռնությունները: Միջազգային ատյաններում Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանող մեր հայրենակիցները Բրյուսելում հանդիպել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների բաժնի` Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող թիմի ղեկավար Ջիանմարկո Սկուպայի հետ: Մեր հայրենակիցներն անդրադարձել են Արցախի ճանաչման հարցին, ԵՄ երկրների կողմից Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությանը: Եվրոպացի պաշտոնյային ներկայացվել են բազմաթիվ փաստեր Արցախում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, Ադրբեջանի առաջացրած բնապահպանական աղետի վերաբերյալ:Բրյուսելից «Էպիկենտրոն»-ին մանրամասներ է ներկայացրել Իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային դաշինքի ներկայացուցիչ Սարգիս Սիմոնյանը:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։