Items filtered by date: Շաբաթ, 30 Նոյեմբերի 2019
Շաբաթ, 30 Նոյեմբերի 2019 23:50

Ավտո դրայվ 30.11.2019

Published in Ավտո դրայվ
Շաբաթ, 30 Նոյեմբերի 2019 22:06

Էպիկենտրոն 30.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 30 Նոյեմբերի 2019 21:00

ԴԵ ՖԱԿՏՈ 30.11.2019

Published in Դե ֆակտո

Աշխատանքային այցով Արցախում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարը նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ սահմանի հյուսիսային հատվածում ծանոթացել է օպերատիվ իրադրությանը և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Հայաստանի վարչապետը նշել է, որ Զինված ուժերում բարեփոխումները չեն ավարտվելու, իսկ զինծառայողները զգալու են,որ հանրությունն ու կառավարությունն իրենց կողքին են օրը 24 ժամ:

Շաբաթ, 30 Նոյեմբերի 2019 20:15

Անցուդարձ 30.11.2019

Published in Անցուդարձ

Անցկացվել է Արտաքին գործերի նախարարությանը կից «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի ամանորյա բարեգործական ցուցահանդեսը, որին մասնակցել են 13 դիվանագիտական ներկայացուցչություններ, ինչպես նաև տեղական արտադրողներ Հայաստանից ու Արցախից: Վաճառքի ամբողջ հասույթն ուղղվելու է երեք ծրագրերի իրականացմանը: Ցուցահանդեսի տաղավարներով շրջել և ներկայացված ապրանքներին ծանոթացել է Արտաքին գործերի նախարարը: «Սա կարևոր հարթակ է՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին միավորելու համար»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:

Լրանում է Ադրբեջանի հայաբնակ շրջաններից զանգվածային տեղահանության ու հայաթափման 30 տարին: Տուժածների հանդիպման վայրն անփոփոխ է: Տեղահանված մի խումբ հայեր, ավանդույթի համաձայն, ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդում՝ Գանձակի զոհերի հիշատակի համար տեղադրված խաչքարի մոտ: Ողբերգական դեպքերի տարելիցը Ադրբեջանից տեղահանված հայերը նշել են առանց որևէ պետական պաշտոնյայի ներկայության:

«Այն, ինչ որ Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցությունների շրջանակում արտահայտվել է Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում, եղել և մնում է օրակարգային»,- այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Զոհրաբ Մնացականյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե 2019-ը կորսված հնարավորությունների տարի էր Արցախի հարցի բանակցային գործընթացում: Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի հետհեղափոխական կառավարությունը ցույց է տվել իր լրջությունն ու առաջ քաշել խնդրի կարգավորման իր բանաձևը, որն, ի դեպ, դրական է գնահատել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Չնայած Հայկ Մարությանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանեց իր և քաղաքապետարանի հասցեին հնչող մեղադրանքներին, այդուհանդերձ, Երևանի քաղաքապետարանի շուրջ բարձրացված աղմուկը չի մարում: Մարությանը ապատեղեկատվություն համարեց քաղաքին նվիրատվություն արած ընկերություններին արտոնություններ տալու վերաբերյալ բոլոր խոսակցությունները, ներկայացրեց բազմահարկ շենքերի կառուցման թույլտվության վերաբերյալ տարբեր փաստաթղթեր՝ փորձելով հիմնավորել, որ կառուցապատողները դրանց դիմաց քաղաքին ոչինչ չեն նվիրել: Մարությանի ելույթը, սակայն, ոչ միայն չփարատեց հնարավոր կոռուպցիոն զարգացումների մասին շատերի կասկածները, այլև առիթ դարձավ համացանցային թեժ «մարտեր»-ի:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։