Items filtered by date: Երեքշաբթի, 08 Հոկտեմբերի 2019
Երեքշաբթի, 08 Հոկտեմբերի 2019 22:19

Էպիկենտրոն 08.10.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 08 Հոկտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 08.10.2019

Published in Անցուդարձ

Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու շուրջ ստեղծված իրավիճակը: Օգոստոսի 30-ին Մեղրիում հրավիրած արտագնա նիստի ընթացքում հանձնաժողովականները տեղեկացել էին, որ ազատ տնտեսական գոտին մատնված է պարապուրդի: Արձանագրվել էր 3 հիմնական խնդիր, որոնց մասին հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը տեղեկացրել էր վարչապետին: Այսօրվա քննարկմանը մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա նշել է, որ նախքան գոտու շահագործումը, մի շարք հարցեր պահանջում են օրենսդրական կարգավորում:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն ամփոփել է աշնանային նստաշրջանի աշխատանքը: Հայ պատգամավորներին հաջողվել է մի քանի հանձնաժողովներում ստանալ ձայնի իրավունք: Կարևորագույն ձեռքբերում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ելույթը, որն այսուհետ կրելու է պարբերական բնույթ: Միքայել Մելքումյանը խոսքով՝ Ադրբեջանի պատվիրակների մոտ նկատվել է աննախադեպ ագրեսիա, սակայն բոլոր սադրիչ գործողություններն արժանացել են հայկական պատվիրակության համարժեք պատասխանին: Ընդհանուր առմամբ՝ խորհրդարականները ստրասբուրգյան այցը հաջողված են համարում:

Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը WCIT 2019-ի ընթացքում ազդարարել են «Համահայկական թվային պլատֆորմ» ստեղծելու մասին: Համահայկական թվային պլատֆորմը թույլ կտա տարբեր հետաքրքրություն ունեցող մարդկանց մասնակցել դրան: Այն կդառնա օնլայն հարթակ հայ ժողովրդի համար:

Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը Յուրի Խաչատուրովի մասով ցուցմունք չի տվել, եղել է տեղեկանք, որը Դավթյանը տրամադրել է : Խոսքը 2016-ի ապրիլին ադրբեջանական ագրեսիայի առաջին ժամերին Խաչատուրովի գտնվելու վայրի մասին է: ԶԼՄ-ներում, հիշեցնենք, խոսակցություններ էին պտտվում , որ Խաչատուրովը տեղում չի եղել: Դավթյանի խոսքով՝ իր տրամադրած տեղեկանքում ֆիքսված է, որ Խաչատուրովը ներկայացել է ծառայության սահմանային իրավիճակի մասին տեղեկանալուց մոտ 20 րոպե հետո: Արտակ Դավթյանն ամփոփել է Հայաստանում և Արցախում անցկացված լայնածավալ զորավարժությունները, անդրադարձել սահմանի իրավիճակին:

Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը նշում է հիմնադրման 2704 ամյակը: Քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցել է նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նախ ներկա է գտնվել հանդիսավոր նիստին, ընդգծել՝ Էջմիածինը հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոն և մայրաքաղաք է: Այնուհետև վարչապետը շրջել է քաղաքում, շնորհավորել էջմիածինցիներին տոնի առթիվ: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև «Էպիկենտրոն»-ի հարցին:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն է տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և գործընկերների առաջարկած փոփոխությանը, որը վերաբերում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քրեականացմանը: Մինչև նախագծի քննարկումը, Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի հերթական դեպքը, որը տեղի է ունեցել օրեր առաջ՝ Գյումրիում : Պատգամավորը ոստիկանությանը կոչ է արել գտնել մեղավորին:

«Եթե «Սանիթեք» ընկերությունը դիմի արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան»,- հայտարարել է Հայկ Մարությանը: Հերթական նիստում Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքի սանմաքրմամբ և աղբահանությամբ զբաղվող հիմնարկի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշումը: Փոփոխությամբ նախատեսվում է աղբահանություն իրականացնող հիմնարկի աշխատակիցների թիվը համալրել 206-ով և ունենալ 853 աշխատակից:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։