Ազգային ժողովում տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական փակ-գաղտնի նիստը: Այս անգամ նույնպես պատգամավորներն արժեքավոր տեղեկություններ են ստացել հերթական հյուրից: Առաջիկայում նախատեսվում են հայտնի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննությունները, որոնց մասին նախապես տեղեկացվելու է: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադաձել է Սերժ Սարգսյանի, Վիտալի Բալասանյանի հնարավոր մասնակցությանն ու այլ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել տարվող աշխատանքներից, ինչպես նաև առաջիկա անելիքներից:
Ռմբակոծված սիրիական երկու շրջանների՝ Ղամիշլիի ու Թել Աբյադի հայերը տարհանվել են ապահով տարածք: Զոհերի ու վիրավորների մեջ հայեր չկան: Սիրիայում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ: Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Սիրիահայ ընտանիքներին աջակցելու համար Սիրիա մեկնելու պատրաստակամություն են հայտնել նաև Հայաստանի խորհրդարանի պատգամավորները: «Բարգավաճ Հայաստան»-ը խստորեն դատապարտել է Թուրքիայի ռազմական ներթափանցումը Սիրիա՝ հայտարարելով, որ միջազգային հանրությունն ու կառույցները պետք է գործադրեն բոլոր ջանքերը ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:
«Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը Սիրիայի Հանրապետություն»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը: Երկրի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է մարդասիրական առաքելությունը Սիրիայում:
Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի միաժամանակ մի քանի ակցիա է անցկացվել: Դեռ այս տարվա մայիսից «Travelan» տուրիստական ընկերության ապօրինի գործունեությունից տուժած քաղաքացիները ստորագրահավաք են կազմակերպել և դիմել կառավարությանը,որպեսզի հատուցում ստանան: Ճապոնական աճուրդներից ավտոներկրողներն էլ պահանջել են վերանայել աջ ղեկով մեքենաները Հայաստան ներմուծելու ընթացակարգը: Նույն պահանջով կառավարության մոտ են եղել նաև սևազգեստ մայրերը:
Այս տարի Երևանը ծննդյան 2801 -ամյակը կնշի հոկտեմբերի 19-ին: Էրեբունի-Երևան տոնական միջոցառումները կանցկացվեն ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլև 12 վարչական շրջաններում: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ տոնական միջոցառումները, լինեն քաղաքի կենտրոնում թե Նուբարաշենում, անցկացվելու են բարձր մակարդակով: Պաշտոնական համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որի ընթացքում կհնչի Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը: Մայրաքաղաքի ծնունդը կարժենա 190 մլն դրամ, նախորդ հոբելյանական տարվա՝ 507 միլիոնի փոխարեն:
ԲՀԿ-ն բացում է քաղաքական դպրոց՝ հնարավորություն ընձեռելով խոստումնալից երիտասարդներին ստանալու արժեքավոր գիտելիքներ, որոնք կօգնեն նրանց հետագա կարիերայի ընթացքում: Հարցազրույցների փուլը հաջողությամբ հաղթահարած և քաղաքական դպրոց ընդունված լավագույն 100 ուսանողների հետ առաջին դասընթացն անցկացրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա բարի երթ է մաղթել իրենց ապագան քաղաքականության մեջ տեսնող երիտասարդներին, շեշտել, որ սովորելու հնարավորություն է ընձեռվում բոլորին՝ անկախ քաղական հայացքներից: Գագիկ Ծառուկյանը նաև հայտնել է, որ դասընթացներին հրավիրվելու են Հայաստանի և արտերկրի լավագույն մասնագետները:
ԲՀԿ-ն բացում է քաղաքական դպրոց՝ հնարավորություն ընձեռելով խոստումնալից երիտասարդներին ստանալու արժեքավոր գիտելիքներ, որոնք կօգնեն նրանց հետագա կարիերայի ընթացքում: Հարցազրույցների փուլը հաջողությամբ հաղթահարած և քաղաքական դպրոց ընդունված լավագույն 100 ուսանողների հետ առաջին դասընթացն անցկացրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա բարի երթ է մաղթել իրենց ապագան քաղաքականության մեջ տեսնող երիտասարդներին, շեշտել, որ սովորելու հնարավորություն է ընձեռվում բոլորին՝ անկախ քաղական հայացքներից: Գագիկ Ծառուկյանը նաև հայտնել է, որ դասընթացներին հրավիրվելու են Հայաստանի և արտերկրի լավագույն մասնագետները:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv