ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի լսարաններից մեկն այսուհետև կկրի Արցախի պատերազմում զոհված ուսանող Ալեքսան Սիմոնյանի անունը: 23-ամյա ժամկետայինը զոհվել է պատերազմի 35-րդ օրը՝ հոկտեմբերի 31-ին: Սերժանտ Սիմոնյանը ՊԲ լավագույն հրետանավորներից էր, մինչև պատերազմը մասնակցել էր մրցույթի և ստացել «Բանակի գերազանցիկ» մեդալը: Լսարանի բացմանը համակուրսեցիներից ու դասախոսներից բացի ներկա էին նաև քաջորդու ծնողները և մյուս հարազատները: