Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 152-րդ տարեդարձն է: Ամենայն հայոց բանաստեղծը, հարուստ գրադարան ունենալուց զատ, նաև բավականին շատ գրքեր է նվիրել: Դրանց մի մասը գտնվում են տարբեր պահոցներում: Թումանյանի ձեռքով խմբագրված «Գիքոր»-ը և Մեծ լոռեցու մակագրությամբ նվերներն այսօր ցուցադրվել են ընթերցասերներին: Ազգային գրադարանն էլ հրապարակել է ուշագրավ թվեր այն մասին, թե տարվա մեջ ով որքան գիրք է հասցրել կարդալ: