Արցախից Հայաստան պատերազմի ժամանակ ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և թաքցնելու համար ձերբակալվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի տեղակալը: Ա.Բ.-ն, համաձայն ԱԱԾ-ի հաղորդագրության, ռազմամթերքը թաքցրել է ծանոթի տանը, ապա դրա մի մասը վաճառքի համար տրամադրել մտերիմներից մեկին: Ոստիկանության ծառայողը, սակայն, իր ծրագրած գործողություններն ավարտին չի կարողացել հասցնել. ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել և վերցրել են ապօրինի ձեռք բերած և պահած մեծածավալ զենքերը: