Արա Գեւորգյանը տեղյակ չէ՝ ճի՞շտ են արդյոք մամուլի այն հրապարակումները, որ Ադրբեջանի Մշակույթի նախարարությունն ընդունել է «Արցախ» ստեղծագործության հայկական լինելը: Հայ կոմպոզիտորը Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսել: Այս պահին աշխատանքները կասեցված են, քանի որ Գևորգյանի փաստաբանը միջազգային դատարանում զբաղված է հայ գերիների հարցով: Արա Գևորգյանը մեր գործընկեր Արթուր Հովհաննեսյանին վստահեցրել է՝ դատարանում Բաքվին հաղթելու է և ստիպելու է մեծ փոխհատուցում վճարել: