Հզոր ցնցում մայրաքաղաքում և հարակից բնակավայրերում:Այսօր 15:29-ին Երևանից 8 կմ դեպի հարավ-արևելք գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ:Էպիկենտրոնում, որը Նուբարաշենից ընդամենը 2 կմ է հեռու, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:Երկրաշարժը զգացվել է Երևանում 5-6, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:Երկրաշարժից հետո գրանցվել է հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է: Եղել է 40-ից ավելի հետցնցում: Քաղաքացիներն իրենց հեռախոսազանգերով հեղեղել են ԱԻՆ-ի թեժ գծերը: