Բռնցամարտի հայկական ազգային ֆեդերացիան ներկայացնող մարզիկները ուսումնամարզական հավաք են սկսել օլիմպավանում: Փորձառու մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մեր բռնցքամարտիկները նախապատրաստվում են Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարին, որը որպես կանոն ուժեղ կազմ է հավաքում: Մեր բռնցքամարտիկների մարզմանը հետևել է նաև Էպիկենտրոնի սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը: