Քաղաքային ավտոբուսային ցանցը թարմացվում է: Երեկվանից երթուղի է դուրս եկել նոր կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակը: 26 համարի երթուղին Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապելու է Նորք Մարաշի հետ: Ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ,իսկ ուղեվարձը գանձվելու է մետաղադրամ ընդունող սարքի միջոցով: Այս նորարարությամբ վարորդը այլևս հսկիչ չի լինի: Հավելենք, որ քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող էր ճանաչվել «Մուլտի մոթորս» ընկերությունը, որը պետք է ներկրի 100 կոմպակտ ավտոբուսներ: