Աբովյանի թիվ 1 դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները շարունակում են դասադուլը՝ իրենց բողոքը հայտնելով նոր տնօրենի դեմ: Նրանց պնդմամբ՝ Քարմիլե Առաքելյանի նշանակումը քաղաքական դրդապատճառներ ունի: Մեր նկարահանող խումբն այսօր ևս եղել է դպրոցում, փորձել մեկնաբանություն ստանալ նորանշանակ տնօրենից: Վերջինը, սակայն, հրաժարվել է խոսել: Ի դեպ, նրա աշխատասենյակն այսօր ևս եղել է ոստիկանների հսկողության ներքո: