Գյումրիի թիվ 25 դպրոցում ևս կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև սկսել են ավելի թեժանալ: Դասադուլ հայտարարած ուսուցիչներն ու երեխաների ծնողներն այսօր ձախողել են նորանշանակ տնօրեն Իրինա Բաղդասարյանի առաջին աշխատանքային օրը՝ արգելելով նրա մուտքը դպրոց: Ցուցարարների պնդմամբ՝ նոր տնօրենը փոխվարչապետ Ավինյանի հովանավորյալն է: Ինքը՝ Բաղդասարյանը, հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները և հայտարարում, որ բողոքի ակցիան այնքան էլ ինքնաբուխ չէ: