Գյումրիի թիվ 25 դպրոցում դասադուլ է: Տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին նախորդ տարի մասնակցել էր յոթ թեկնածու, սակայն ոչ ոք չէր հաղթել: Ըստ գործող կարգի՝ նշանակումը կատարել է փոխվարչապետը՝ հարուցելով դպրոցի անձնակազմի ու ծնողների զայրույթը: Նրանք մրցույթի արդյունքները վերանայելու համար ստորագրահավաք են սկսել և պատրաստ են շարունակել դասադուլը՝ անգամ երեխաների՝ ժամանակավոր ուսում չստանալու գնով: