6 տարի է անցել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից: Քրեական գործը թեև փակվել է, ռուսական ռազմաբազայի նախկին զինծառայող Վալերի Պերմյակովն էլ կրում է պատիժը, սակայն Ավետիսյանների հարազատները համոզված չեն, որ մարդասպանը գործել է մենակ: Այսօր՝ սահմռկեցուցիչ դեպքից 6 տարի անց, առաջին անգամ Ավետիսյանների տան խարխուլ և քանդված դուռը բացվել է: