Items filtered by date: Երկուշաբթի, 13 Մայիսի 2019
Երկուշաբթի, 13 Մայիսի 2019 22:00

Էպիկենտրոն 13.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Նկարիչների միությունում բացվել է աշխարհում մեծ ճանաչում ունեցող ոսկերիչ, դիզայներ Սարգիս Սահակյանի՝ երկրպագուների շրջանում հայտնի «Ֆաբերժե» Սերգեյի նկարների ցուցահանդեսը: Նա իր վրձնի գործերը Հայաստանում ներկայացնում է առաջին անգամ: Հայ ոսկերչի Ֆաբերժե ոճով հավկիթները պահվում են 27 երկրների նախագահների հավաքածուներում: Այդ գործերը բացառիկ են, մեկը մյուսին չնմանվող: Սարգիս Սահակյանի աշխատանքները ցուցադրվել են Ռուսաստանում, Հոլանդիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում: Վարպետն իր աշխատանքներում օգտագործում է ոսկու, արծաթի և կիսաթանկարժեք քարերի մշակման մի շարք տեխնոլոգիաներ:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով  դռնբաց դատական նիստն անցել է թեժ  մթնոլորտում, Քոչարյանի աջակիցների ու տարբեր քաղաքացիների միջև բախումներով: Դատական նիստին ներկա է եղել նաև Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի 2-րդ նախագահի պաշտպանական խումբը դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Պաշտպան Հայկ Ալումյանը որպես միջնորդության հիմնավորում նշել է, որ   դատավորն այսքան  կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի 80 հատոր նյութերին և չի կարող Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ անաչառ որոշում կայացնել։ Պաշտպանական խումբը ներկայացրել է նաև այլ հիմնավորումներ: Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ և ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ  որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 12.30-ին: Երեք ժամ տևած դատական նիստի ընթացքում Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացրել դատարանի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել երկրորդ նախագահին: Ինքը՝ Քոչարյանը, եղել է դատարանում, լուռ հետևել է նիստի ընթացքին և որևէ հայտարարություն չի արել: 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Մանվել Գրիգորյանի և կնոջ`  Նազիկ Ամիրյանի դատական նիստը: «Ինձ մեղավոր չեմ ճանաչում, ինչ բամբասանք լսել, գրել են»,- հայտարարել է ԵԿՄ նախկին նախագահը: Ի դեպ, Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, միացվել է շնչառական սարք: Նիստի սկզբում արգելվել է տեսա և լուսանկարահանումը: Մեղադրող կողմը ներկայացրել է մեղադրանքների եզրափակիչ մասը: Մանվել Գրիգորյանն ու Նազիկ Ամիրյանը չեն ընդունել մեղադրանքները: Նիստը կրկին հետաձգվել է: Այն կշարունակվի հունիսի 4-ին՝ ժամը 12-ին:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով եղել է  Լյուքսենբուրգում: Երկրի ղեկավարին նախ ընդունել է  Լյուքսեմբուրգի վարչապետը: Քսավյե Բեթելին նշել է, որ իր երկիրը պատրաստ է օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ տարբեր ոլորտներում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով: Քննարկվել են տնտեսության տարբեր ճյուղերում գործակցության հեռանկարները: Այնուհետև  Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի ու խորհրդարանականների հետ: Լյուքսեմբուրգից հետո Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել, որտեղ նշվում է Արևելյան գործընկերության 10-ամյակը: Մինչև Նիկոլ Փաշինյանի  մեկնելը, Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Անասնաբուծության ոլորտը զարգացնելու համար մշակվել են պետական նոր ծրագրեր: Մեկով կառավարությունը կաջակցի փոքր ու միջին խելացի անասնաշենքերի կառուցմանը, վերակառուցմանն ու տեխնոլոգիական ապահովմանը, մյուսով՝ տավարաբուծության զարգացմանը: Սահմանված պահանջները բավարարելու դեպքում ֆերմերները ֆինանսական լուրջ աջակցություն կստանան: Ծրագրերը կնպաստեն տոհմային ցեղատեսակի խոշոր եղջերավորների ավելացմանը, կաթնամթերքի և մսի որակական ու քանակական աճին:

Պաշտոնավարման մեկ տարվա արդյունքներն է ամփոփել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նա հանդիպել է Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Արսեն Թորոսյանն անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում նաև «Գարդասիլ» պատվաստանյութին: «Աշխարհը գնում է հիվանդությունների վերացման ճանապարհով, մենք էլ պետք է գնանք այդ ուղղությամբ»,- ասել է նախարարը: Ըստ նրա՝ եթե պատվաստումների ծածկույթի անկման միտումը շարունակվի, նախարարությունն ավելի կոշտ միջոցառումների է գնալու հակապատվաստումային ձայները լռեցնելու առումով, ինչպես անում են շատ զարգացած երկրներում:

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն այսօր պարզաբանել է Հայկ Մարությանի՝ օրերս արած հայտարարույթունը, թե քաղաքացիները պետք է վճարեն նոր վերելակներ ունենալու համար: Փոխքաղաքապետը պարզաբանել է, որ վերելակների սպասարկման համար բնակիչների՝ ամսական վճարած գումարին կավելանա ևս 20-30 տոկոս, և արդյունքում շենքում կգործի նոր վերելակ: Հայկ Սարգսյանը խոսել է նաև աղբահանության վիճակի մասին՝ նշելով, որ «Կամազները» ժամանակին ներկրելու պարագայում աղբահանության խնդիր քաղաքում չէր լինի:

«Բարգավաճ Հայաստանը խորհրդարանում մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցությունն է, ունի սեփական օրակարգը և որևէ քաղաքական ալյանսի միանալ չի պատրաստվում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` նշելով, որ իրենք չեն քննարկել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ քաղաքական ալյանս կազմելու նախաձեռնությանը միանալու հարցը: Իսկ լրագրողների հետ ճեպազրույցների օրակարգը հագեցած է եղել՝ Հայաստան-Արցախ հարաբերություններից մինչև ԱԱԾ-ից որոշ փաստաթղթերի անհետացում: Իզաբելլա Հովհաննսիյանն է պատմում:

Երկուշաբթի, 13 Մայիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 13.05.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։