Items filtered by date: Երկուշաբթի, 18 Մարտի 2019

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի հերթական ակցիան են անցկացրել գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները: Նրանց մտահոգում է հարկային բեռն ավելացնելու կառավարության նախագիծը: Ակցիզային հարկի 30 տոկոսով ավելացումն, ակցիայի մասնակիցների խոսքով, նպաստելու է արտադրանքի թանկացմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է սպառման ծավալների նվազմանը: Փոփոխությունների հետևանքով ընկերությունների գերակշիռ մասը կարող է փակվել: Ցուցարարները պահանջել են հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, նրանց լսել է վարչապետի օգնականը:

«Միսս Հայուհի 2018» Արենա Զեյնալյանը կյանքի այս փուլում զբաղվում է բարեգործությամբ: Մեկ տարի առաջ մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո նա որոշել է օգնել մանկատների երեխաներին: Սկզբում նա որպես «միսս հայուհի» օգտվել է մրցույթի կազմակերպման հիմնադրամի աջակցությունից, հետո սեփական միջոցներով ու ընկերների աջակցությամբ է օգնություն տրամադրել մանկատներին: Հիմա միջոցները սուղ են և իրանահայ գեղեցկուհին ակնկալում է օգնություն սրտացավ մարդկանցից:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։