Items filtered by date: Չորեքշաբթի, 27 Փետրվարի 2019
Չորեքշաբթի, 27 Փետրվարի 2019 23:30

Էպիկենտրոն 27.02.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Հասարակական, լրագրողական կազմակերպություններն ու փորձագետները բարձրաձայնել են բանակում մարդու իրավունքների խախտումների և պաշտպանության ոլորտի գլխավոր խնդիրների մասին: Մասնագետների խոսքով՝ դրանք սկսվում են զինակոչից ու բուժզննությունից: Միայն 2018 թվականին գրանցվել է ինքնասպանության 11 դեպք:

Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նոր նախագիծ, որով նախատեսվում է գազավորված ըմպելիքի ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնել 30 տոկոսով: Բացառություն են կազմելու միայն հանքային ջրերը: Ոլորտին քաջատեղյակ մասնագետները և արտադրող ընկերությունները բարձրաձայնում են նախագծի վերաբերյալ իրենց մտահոգությունները՝ պնդելով, որ փոփոխությունն առաջացնելու է ֆինանսական լուրջ խնդիրներ: Որոշ արտադրողներ կարող են անգամ դադարեցնել գործունեությունը:

Չորեքշաբթի, 27 Փետրվարի 2019 20:45

Անցուդարձ 27.02.2019

Published in Անցուդարձ

2016թ.-ին Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռերի» գործով դատական հերթական նիստը նշանավորվել է միջադեպով: Շենգավիթ համայնքի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հարցաքննության ժամանակ դահլիճում «Սասնա ծռերի» համակիրների և գործով տուժող ոստիկանների հարազատների միջև վիճաբանություն է սկսվել, հնչել են ռեպլիկներ: Նիստն ընդհատվել է: Ընդմիջումից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է որոշում՝ այսուհետև այս գործով նիստերը կանցկացվեն դռնփակ:

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իրան: Հայաստանի ղեկավարը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հարևան երկիր է մեկնել նախագահ Հասան Ռոհանիի հրավերով: Թեհրանում կայացել են երկու երկների առաջնորդների բարձր մակարդակի բանակցությունները: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք առանցքային հարցերի շուրջ: «Գազի ոլորտում գործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալներն ավելացնելու ուղղությամբ»,- հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նախագահը: Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել հետագա բանակցությունների ընթացքում գազի գնի վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալու հանգամանքը: Երկու առաջնորդների ներկայությամբ ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր: «Կարճ ասած` մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է»,-եզրակացրել է Հայաստանի վարչապետը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նիստում ունեցած ելույթում կոշտ գնահատականներ է հնչեցրել այն ռուս գործընկերների հասցեին, որոնք նախօրեին Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական միջոցառմանը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խաթարմանը: «Արդարացի տարակուսանք է առաջացնում այդ միջոցառմանը ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը»,- ռուս սենատորների առաջ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը: Արարատ Միրզոյանը հիշատակել է նաև Սումգայիթի ոճրագործության տարելիցը, անդրադարձել Սիրիա ուղարկված հայկական մարդասիրական առաքելությանը: «Հայ-ռուսական դարավոր հարաբերությունների մեջ սեպ խրելն անհնար է»,- հայտարարել է Խորհրդարանի խոսնակը:

«Այն օրը, երբ կապացուցվի, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի վրա ԱԱԾ կամ ոստիկանական ճնշում է եղել, այդ օրը ես հրաժարական կտամ»,-ասել է Կրթության եւ գիտության նախարարը: Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդրանում էր: «Իմ քայլը» խմբակցության հետ փակ նիստից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին, ասել` անհիմն է համարում այն տեղեկությունը, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ կա քաղաքական հետապնդում, եւ նրան ուզում են պաշտոնանկ անել հանրապետական լինելու պատճառով: Արայիկ Հարությունյանը խոսել է նաեւ նախարարությունների միավորումից, ուսուցիչների աշխատավարձերից, հայտնել` այսօրվա նիստին կան չքննարկած շատ հարցեր, խմբակցության հետ փակ նիստը կշարունակվի մարտի 19-ին:

Ազատ ոճի ըմբիշները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած քննադատություններն անընդունելի և անհիմն են համարում: Ըմբշամարտիկների խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի ներդրումը օլիմպիական բոլոր մարզաձևերի զարգացման գործում փաստ է: Նրանք նաև դատապարտել են Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի՝ Օլիմպիական կոմիտեի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունները: Կոմիտեն մի ընտանիք է, որտեղ ընդգրկված են մեր երկրի անունն ու պատիվը մշտապես բարձր պահող մարզիչներ ու մարզիկներ, և վիրավորել կոմիտեին՝ նշանակում է չհարգել սեփական երկիրը:

Նոր թափ՝ «Եդինայա Ռոսիա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հարաբերություններում: Մոսկվայում՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական գրասենյակում, կուսակցության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Անդրեյ Կլիմովը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանը ստորագրել են գործակցության հուշագիր, որը դեռևս 2009 թվականին ստորագրված հուշագրի տրամաբանական շարունակությունն է: Կողմերը պայմանավորվել են ձևավորել ակտիվ գործակցության ձևաչափ կուսակցական աշխատանքի ամենատարբեր ուղղություններով:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։