×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երկուշաբթի, 18 Փետրվարի 2019
Երկուշաբթի, 18 Փետրվարի 2019 21:03

Էպիկենտրոն 18.02.2019

Published in Էպիկենտրոն

Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանում «Հայփոստ» ընկերության կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր.Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային:«Թումանյանի 150-ամյակը պարտավոր ենք անցկացնել պատշաճ մակարդակով և ներգրավվելով հասարակության բոլոր շերտերին»,-ասել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Պետությունը մեծ կարևորություն է տալիս հոբելյանական տարուն:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ամփոփել է 2018 թվականը: Նախորդ տարի կտրուկ ավելացել են բնակարանային գողությունների դեպքերը: Քիչ չեն եղել նաև կոռուպցիոն բնույթի հանցագործություններն ու պետական կառույցներում հայտանաբերված չարաշահումները: Շիրակի մարզի դատախազն անդրադարձել է նաև նաև Ջուլիետա Ղազարյանի սպանության գործի քննությանը: Կարեն Գաբրիելյանը հայտնել է, որ գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը հրաժարվում է ցուցմունք տալ: Նա նաև նշել, որ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերված գործը դատարան փոխանցելու համար: Պատմում է Գյումրիի մեր գործընկեր Լիլիթ Մուրադյանը:

Կառավարությունը նախորդ նիստին մերժեց քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մի նախագիծ, որով առաջարկվում էր նախնական կալանքի տակ գտնվող մարդու պատժի մեկ օրը հաշվակցել 1.5 օր: Նախագծի հեղինակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ նախագիծը մերժելու վերաբերյալ արդարադատության նախարարության պատճառաբանություններն իր համար հիմնավոր և ընդունելի չեն: Մերժված նախագծի համար բողոքի ակցիա են կազմակերպել նաև բանտարկյալների հարազատները՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Բողոքի հետքերով գնացել է Աիդա Կարապետյանը:

Կառավարության շենքի դիմաց միաժամանակ բողոքի ակցիա են անցկացրել նաև «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Նրանք մտահոգություն են հայտնել, որ Բագրատաշենի մաքսակետում կուտակված ավտոմեքենաների մեծ մասը չի կարողանում հատել սահմանը: Գործադիրի վերջին նիստում վարչապետ Փաշինյանն առաջարկել էր լրամշակել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» նախագիծը, որի համաձայն աջ ղեկով մեքենաների միայն մի մասը հնարավոր կլինի ներմուծել:

Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներն ամփոփել են խորհրդարանական շաբաթը, խոսել կառավարության ծրագրի, նիստերի դահլիճում հնչած քննադատությունների մասին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ կառավարության ծրագրում ներկայացված ներդրումների ծավալը խիստ անբավարար է: Պատգամավորները նաև արձագանքել են ՀԱԿ-ի հայտարությանը, որով առաջարկվում է անցում կատարել կիսանախագահական կառավարման համակարգին:

Տեղական ինքնակառավարման մարմինների երեկ կայացած ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը մեկնել է հետընտրական Ուրցաձոր, որտեղ 4 ամիս դադարից հետո կրկին ընտրվել է աղմկոտ հանգամանքներում հրաժարական տված, 19 տարվա համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը: Տեղի բնակիչների մի մասը գոհ է ընտրության արդյունքից, մի քանիսն էլ այն համարում են անարդար եւ դեմ են Ռաֆիկ Անդրեասյանին: Նորընտիր համայնքապետը, սակայն, նոր ծրագրեր ունի եւ պատրաստվում է իրագործել դրանք:

Ամբողջական հիմնանորոգումից և բարեկարգումից հետո Հովհաննես Թումանյանի Դսեղում գտնվող տուն-թագարանը պատրաստ է փետրվարի 19-ին հավուր պատշաճի դիմավորել Ամենայն Հայոց բանաստեղծի 150-ամյակը: Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ՝ կարճ ժամանակահատվածում մի քանի փուլով իրականացվել են վերանորոգման և բարեկարգման մեծածավալ աշխատանքներ: Ամբողջությամբ փոխվել է աստիճանավանդակը, թարմացվել է թանգարանի արտաքին տեսքը, նորոգվել է տանիքը, սանհանգույցը, բարեկարգվել ու կանաչապատվել է տուն-թանգարանի բակը, լուծվել է գիշերային լուսավորության հարցը: Բացի այդ ստեղծվել են համապատասխան պայմաններ՝ Մեծ լոռեցու հագուստը պահպանելու համար: Դեռ անցյալ տարի Դսեղ կատարած այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանին ներկայացվել էին թանգարանի առաջնային խնդիրները: ԲՀԿ առաջնորդը հենց տեղում ստանձնել էր վերանորոգման աշխատանքերի պատասխանատվությունը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։