Items filtered by date: Երեքշաբթի, 06 Հուլիսի 2021
Երեքշաբթի, 06 Հուլիսի 2021 22:00

Էպիկենտրոն 06.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 06 Հուլիսի 2021 20:30

Անցուդարձ 06.07.2021

Published in Անցուդարձ

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ՝ հանրային իրազեկման ակցիայի շրջանակում, լրագրողները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Պետական դավաճանության գործով երկրորդ նիստը հետաձգվել է: Քրեական գործով մեղադրվում են ամուսիններ Մայիս Սահակյանն ու Ստելլա Սարգսյանը: Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել կնոջ օժանդակությամբ Թուրքիայում գործունեություն ծավալող ադրբեջանական հետախուզական ծառայություններին հայկական ԶՈՒ-ի մասին պետական գաղտնիք կազմող տեղեկություններ փոխանցելու համար: Ամբաստանյալի մայրը պնդել է,որ որդին մեղավոր չէ: Դատական հաջորդ նիստը սեպտեմբերի 28-ին է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ-ի նախարարների կոմիտեի արձագանքը գոհացուցիչ չի համարում: ՄԻՊ Արման Թաթոյանն ու եվրոպական դատարանում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Սիրանուշ Սահակյանն էլ հայտարարել են,որ Ադրբեջանը հայ ռազմագերիների հարցն օգտագործում է քաղաքական շահարկումերի նպատակով:


Պատերազմի և Քովիդի հետևանքով կրթությունը Հայաստանում մեծ վնասներ կրեց: Ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ ամբողջությամբ հեռավար համակարգը մի շարք խնդիրներ է առաջացրել: Մասնագետների խոսքով՝ եթե նոր ուսումնական տարում նորից ներդրվի հեռավար համակարգը, ապա կրթությանը կհասցվի ամենածանր հարվածը:


Դաշնակցությունը հանդես է գալու որպես արմատական ընդդիմություն և գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները՝ իշխանությանը հեռացնելու համար: Այս մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովի հայտարարությունում, որն այսօր ասուլիսում ներկայացրել է Իշխան Սաղաթելյանը: Դաշնակցականներն անդարադարձել են ներքաղաքական մի շարք խնդիրների՝ ՍԴ-ում ընտրության արդյունքները վիճարկելուց մինչև այն հարցը, թե ինչու հետընտրական փուլում դուրս չեկան փողոց:


 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։