Items filtered by date: Երեքշաբթի, 10 Մարտի 2020
Երեքշաբթի, 10 Մարտի 2020 22:30

Էպիկենտրոն 10.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Աժ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվել են փաստաբանների նկատմամբ ճնշումների, ինչպես նաև գործերի քննության ողջամիտ ժամկետի վերաբերյալ հարցերը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը խորհրդարանականներին մի շարք առաջարկներ է ներկայացրել: Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ առաջարկները ռացիոնալ են: Նա հավելել է, որ ԲՀԿ-ն կքննարկի դրանք և գերակշիռ մասը կդնի շրջանառության մեջ: Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է, որ անվճար հանրային պաշտպաններ տրամադրվեն զինված ուժերում ողբերգական դեպքերի հետևանքով զոհված զինվորների ծնողներին ու վիրավորներին: Պատգամավորը նաև հայտնել է, թե ինչ հարցով են իրեն դիմել սևազգեստ մայրերը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է արձակուրդ վերցնելու և ամբողջությամբ «Այո»-ի քարոզարշավին ներգրավվելու մասին: Վարչապետը հանդիպումները սկսել է հեռավոր Սյունիքից, որտեղ մեկնել է ուղղաթիռով: Նա ներկայացրել է, թե ինչու պետք է քաղաքացիներն ԱՅՈ ասեն Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: «ՍԴ 7 անդամներն իրենց գործունեության ամբողջ ընթացքում եղել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, իսկ 96 թվականին նաև Լևոն Տեր -Պետրոսյանի կամակատարները, նրանք արժանի չեն հանդես գալու ՀՀ զինանշանի և դրոշի ներքո»,- հայտարարել է վարչապետը:

«Մուլտի Մոթորս» և չինական հայտնի «Քինգ Լոնգ» ավտոմոբիլաշինական ընկերությունների գործակցությամբ օրեր առաջ բացված ավտոսրահի մեքենաներն առաջին թեստ-դրայվն են անցել: «Քինգ Լոնգ» մակնիշի էլեկտրական, դիզելային և գազային շարժիչով ավտոբուսները, ինչպես նաև ՖԱՕ մակնիշի էլեկտրամոբիլները ավտոսրահի տարածքից ուղևորվել են դեպի Հանրապետության հրապարակ՝ այդ ընթացքում անցնելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցների ամենաբանուկ հատվածներով: Ավտոշքերթն ավարտվել է հաջողությամբ՝ արդարացնելով մասնագետների բոլոր սպասելիքները: «Քինգ Լոնգ» ավտոսրահում ներկայացված ավտոմեքենաները էկոլոգիապես մաքուր են, որակյալ, հարմարավետ և շահավետ:

Շուկայում ձվի գնի տատանման պատճառները պարզելու և տնտեսական մրցակցության հնարավոր խախտումները բացահայտելու համար տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նիստ է գումարել: Հրավիրված են եղել ձվի շուկայում արտադրություն իրականացնող տնտեսվարողները: Հնարավոր խախտումը, որի շրջանակներում տեղի է ունենում վարույթը, ամենածանրն է՝ գերիշխող դիրքի չարաշահում կամ հակամրցակցային գործակցություն: Տվյալ խախտման համար նախատեսված է տուգանք՝ մինչև նախորդ տարվա շրջանառության կամ հասույթի 10 տոկոսը, իսկ հանցագործության հատկանիշներ լինելու պարագայում կարող է նաև քրեական գործ հարուցվել: Առաջիկայում հանձնաժողովը կամփոփի արդյունքները, խախտում հայտնաբերելու դեպքում կկիրառվի պատասխանատվություն:

Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալներից Զավեն Գրիգորյանն ու նրա պաշտպանը հանդես են եկել մամուլի ասուլիսով: Փաստաբան Լևոն Սահակյանը պնդել է, որ իր պաշտպանյալը դեպքի վայրում եղել է այն ժամանակ, երբ այն արդեն տեղի էր ունեցել: Պաշտպանի խոսքով՝ Արա Մխիթարյանը միջադեպի ընթացքում եղել է ալկոհոլի ազդեցության տակ, սակայն չի նշել, թե այդ պարագայում ինչու՞ է սպան կոմայի մեջ հայտնվել:

 

Երեքշաբթի, 10 Մարտի 2020 16:30

Մուլտիկնիկ 10.03.2020

Published in Մուլտիկնիկ

Հաշվի առնելով էլեկտրամոբիլների նկատմամբ հանրության հետարքրությունը՝ չինական «Քինգ Լոնգ» ավտոսրահը կազմակերպել էր ավտոշքերթ-թեստավորում: Մեկնարկից առաջ Գագիկ Ծառուկյանին ներկայացրել են նախաձեռնության մանրամասները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ավտոմեքենաների թեստ-դրայվից առաջ նաև հարցազրույց է տվել ԶԼՄ ներկայացուցիչներին: ԲՀԿ ղեկավարն անդրադարձել է ինչպես Հայաստանում էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների կարևորությանը, այնպես էլ սոցիալական բնակարանաշինության խնդիրներին, տնտեսավորողների համար հարկային արտոնություններ սահմանելու և տնտեսական հնարավոր ճգնաժամը համարժեք գործողություններով կանխելու անհրաժեշտությանը: «Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է խնդիրների լուծմանը լրջորեն մոտենալ»,- ընդգծել է Գագիկ Ծառուկյանը:

Հաշվի առնելով էլեկտրամոբիլների նկատմամբ հանրության հետարքրությունը՝ չինական «Քինգ Լոնգ» ավտոսրահը կազմակերպել էր ավտոշքերթ-թեստավորում: Մեկնարկից առաջ Գագիկ Ծառուկյանին ներկայացրել են նախաձեռնության մանրամասները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ավտոմեքենաների թեստ-դրայվից առաջ նաև հարցազրույց է տվել ԶԼՄ ներկայացուցիչներին: ԲՀԿ ղեկավարն անդրադարձել է ինչպես Հայաստանում էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների կարևորությանը, այնպես էլ սոցիալական բնակարանաշինության խնդիրներին, տնտեսավորողների համար հարկային արտոնություններ սահմանելու և տնտեսական հնարավոր ճգնաժամը համարժեք գործողություններով կանխելու անհրաժեշտությանը: «Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է խնդիրների լուծմանը լրջորեն մոտենալ»,- ընդգծել է Գագիկ Ծառուկյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։