Items filtered by date: Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2020

Ստեփանակերտի և Բերդաշենի բնակիչները ներկայացրել են թշնամու հրթիռակոծության հետևանքները, պատմել իրենց ապրումների մասին: Չնայած ավերածություններին՝ մարդիկ նշում են, որ չեն լքելու հայրենի հողը, երբեմն հոսանք ու գազ չեն ունենում,բայց պայթյուններին արդեն սովորել են: Արցախցիները այս օրերին էլ շարունակում են վարել իրենց կենցաղը նույնիսկ պատերազմական գործողությունների էպիկենտրոնում:

Արցախի և Ադրբեջանի շփման գծում 13 օր տևած թեժ մարտերից հետո կողմերը համաձայնել են հաստատել հրադադար: Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել է կրակի դադարեցման մասին: Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ավելի քան 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունված 4 կետանոց հայտարարությունը ներկայացրել է Սերգեյ Լավրովը: Հրադադարից բացի՝ կողմերը վերահաստատել են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը և որևէ այլ ուժ, մասնավորապես Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն ունենալ չի կարող:

Համայն հայությունը շարունակում է Արցախի համար անհրաժեշտ հումանիտար աջակցություն հավաքել: Հայկական երկրորդ պետությանը օգնության ձեռք են մեկնում նաև այլազգիները: Հայաստան տաք հուգուսով, բարձերով, վերմակներով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով բեռնատար է ժամանել Ամստերդամից: Կազմակերպիչներից մեկը ազգությամբ ռուս Կատյա Բորունինան է: Նա հայերի հանդեպ առանձնահատուկ ջերմ վերաբերմունք ունի: Կատյան «Էպիկենտրոն»-ին ասել է, որ չի կարող անտարբեր մնալ մարդկային ողբերգության նկատմամբ:

«Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել վերջին օրերին աշխարհով մեկ հայտնի դարձած լուսանկարի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի մասին: «Ալբերտը հաղթող էր բոլոր իրավիճակներում՝ ժպիտը միշտ դեմքին»,- պատմել են նրան իմացողները: Մեր օրերի հերոսի մասին խոսել են նրա ընկերները, դասընկերներն ու ուսուցիչները:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։