Items filtered by date: Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2019

Երևանի քաղաքապետարանի ավտոպարկը համալրած աղբատար կամազները «գլխացավանք» են դարձել քաղաքային իշխանության համար: Պարզվում է՝ դրանց մի մասը մասնավոր ընկերություններն ու անհատները դեռ ամռանն են նվիրաբերել, սակայն քաղաքապետարանը մինչև վերջերս չէր բարձրաձայնում նվիրատուների անունները: Ովքե՞ր են նվիրել աղբատարները և ինչո՞ւ է միայն հիմա՝ բարձրացված աղմուկից հետո, քաղաքապետարանը հրապարակում նվիրատուների ցանկը:

Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2019 19:26

Dr. Դավիթ 28.11.2019

Published in Dr. Դավիթ

Ներիշխանական թեժ բանավեճ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Առողջապահության նախարարի` «Դեղերի մասին օրենքում» փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը չի արժանացել թիմակիցների հավանությանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը կոռուպցիոն ռիսկեր է նկատել, պատգամավորի դիրքորոշմանը միացել են իշխանական խմբակցության այլ պատգամավորներ ևս: Արսեն Թորոսյանը կոշտ արձագանքել է թիմակիցներին, վստահեցրել է, որ նրանց պահվածքը քաղաքական հետևանքներ է ունենալու: Բանավեճից հետո նախարարը լքել է նիստերի դահլիճը:

Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2019 18:28

Ապրիլի 1-ից գազը կթանկանա՞

Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստը, որում քննարկվել են ներմուծման մաքսատուրքերի բաշխման խնդիրները: Տարեցտարի ավելանում են մաքսատուրքերից ստացված գումարները: 2018 թվականին 5 երկրների կողմից գանձվել է 12.3 մլրդ դոլար մաքսատուրք, որը 2017-ի համեմատ 5.7 տոկոսով ավելի է: Համատեղ նիստին նաև մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Լրագրողների հետ զրույցում նա խոսել է գազի գնի մասին:

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը: Դրանով կապահովվի պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը` բարձրացնելով ընթացակարգերի ու մատուցվող ծառայությունների որակը: Գործադիրի մեկ այլ որոշմամբ Նորքի անտառներում ներդրվելու է կաթիլային ոռոգման համակարգ: Կառավարության նիստը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Եղիշե Չարենցի անունը դարձել է մեր խղճի ու արժանապատվության խորհրդանիշը, ու քանի դեռ շարունակում է ապրել նաիրյան պատմությունը, այդ անունը ժողովուրդը միշտ էլ կպարզի իբրև դրոշ»: Մարտիրոս Սարյանի այս տողերը զարդարում են Չարենցի տուն-թանգարանի պատերից մեկը: Մեծանուն բանաստեղծի մահվան տարելիցին երրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է «Չարենցը և իր ժամանակաշրջանը» գիտաժողովը: Մասնակցում են գրականագետներ, թանգարանի գիտաշխատողներ, ուսանողներ ու դասախոսներ:

Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն: Վարչապետը Բիշքեկում հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ, նաև մասնակցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ սկզբում նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսել է անվտանգության մարտահրավերների մասին: «Լեռնային Ղարաբաղի շուրջ հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է անպատասխան թողնեն Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը: Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար: Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, Բելառուսի ներկայացուցչին էլ հաստատել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Բիշքեկից պատմում է մեր գործընկեր Աիդա Կարապետյանը:

Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն: Վարչապետը Բիշքեկում հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ղրղզական հարաբերություններին առնչվող հարցեր, կարևոր համարել տնտեսական փոխգործակցության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը: «Մենք ունենք հնարավորություն նոր թափ հաղորդելու առևտրատնտեսական կապերին: 21-րդ դարում աշխարհագրական հեռավարությունը խնդիր չէ, պետք է սկսել այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի ուշ սկսվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով հանդիպումը: Երկրների ղեկավարներին Ժեենբեկովն ուղեկցել է պետական կեցավայրի օվալաձև սրահ: Նրանք համատեղ լուսանկարվել են ու անցել հանդիպումների սենյակ: Բիշքեկից հաղորդում է մեր գործընկեր Աիդա Կարապետյանը:

Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2019 09:54

Անցուդարձ 28.11.2019

Published in Անցուդարձ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։