Կարևոր համարելով Հայաստան- Սփյուռք կապի ամրապնդումն ու առաջնահերթ համարելով սփյուռքում հայապահպանության խնդիրը՝ չորրորդ տարին անընդմեջ Գագիկ Ծառուկյանը հոգում է Հայաստանում սովորող լիբանանահայ ուսանողների ուսման ծախսերը: Դեռ 2015թ-ին Լիբանան կատարած այցի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ պատրաստ է ամեն տարի փոխանցել հայրենիքում սովորող լիբանանահայ 20 ուսանողի վարձավճարն ամբողջությամբ: Հավատարիմ մնալով խոստմանը՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, ԲՀԿ նախագահը հանդիպել է Հայաստանի բուհերում սովորող լիբանանահայ ուսանողների հետ և հայտնել, որ հիմնադրամը այս տարի ևս կփոխանցի նրանց ուսման վարձավճարները:
Հայաստանում բացվել է «Fine cars of Armenia» ընկերությունը, որտեղ ներկայացված են իտալական և ամերիկյան ավտոմեքենաների լավագույն ապրանքանիշերը: Շնորհիվ «Fine cars of Armenia» -ի՝ աշխարհահռչակ տարբեր մոդելներ արդեն հասանելի են հայ հանրությանը՝ ապահովելով ընտրության լայն հնարավորություն: Ցուցասրահը հետաքրքիր անակնկալներ ունի հատկապես JEEP-սիրահարների համար: Տեղի է ունեցել ցուցասրահում ներկայացված նոր ավտոմեքենաների շնորհանդեսը: Առաջին գնորդները կիսվել են տպավորություններով, իսկ ընկերության տնօրենն ընդգծել է՝ հայերն արժանի են լավ մեքենա վարել:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv