Items filtered by date: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2019

Կառավարության նիստում գործադիրը լուծարել է հանրապետության որոշ գիշերօթիկ հաստատություններն ու մանկատները: Այս քայլը միտված է երեխաներին ընտանիքներում պահելու քաղաքականությանը: Ընտանեկան բռնության ջատագովներ կան նույնիսկ կառավարությունում ու պետական համակարգում: «Տգիտության քարոզով զբաղվողներին պետական համակարգից պետք է արմատախիլ անենք, ընդհուպ պինցետով»,-ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության նիստում Վայոց Ձորի մարզպետ է նշանակվել: Արարատ Գրիգորյանը ծնունդով Եղեգնաձորից է, փաստաբան: Նորանշանակ մարզպետը փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկած եղբայրների փաստաբանն է:

Հայաստանի ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորությամբ, այցելել է Վերին Լարս: Տեղում մանրակրկիտ ուսումնասիրվել է տարիների ընթացքում արդեն իսկ խրոնիկ դարձած հերթերի, խցանումների հետ կապված իրավիճակը: Հայկական պատվիրակությունը հանդիպել է ՌԴ պետական դումայի գործընկեր հանձնաժողովականների հետ: Կողմերը նախանշել են հարցերի շրջանակ, որոնք պետք է քննարկվեն երկու երկրների խորհրդարաններում:

Անգլիացի ժամանակակից դրամատուրգ Ալան Էյկբորնի «Ննջասենյակային զավեշտ» ներկայացումը խոստանում է՝ եթե չլուծել ընտանեկան խնդիրները, ապա գոնե թեթևացնել դրանք: «Ննջասենյակային զավեշտն» առաջին անգամ բեմ է բարձրանում Պետական կամերային երաժշտական թատրոնում: Բեմադրիչը ֆրանսահայ ռեժիսոր Ժիրայր Բաբասյանն է: Դերասանները խոստանում են՝ ներկայացման մեջ հանդիսատեսը կարող է գտնել ինքն իրեն: Մեծ պրեմիերային ներկա է եղել «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։