Արցախի խորհրդարանը պատրաստվում է փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» օրենքում: Ըստ այդմ, հայերենի հետ պաշտոնական լեզու կդառնա նաև ռուսերենը: Օրինագիծն արդեն հրապարակվել է Արցախի ԱԺ-ի պաշտոնական կայքում։ «Էպիկենտրոն»-ը զրուցել է նախագծի համահեղինակ Արամ Հարությունյանի հետ, նաև լսել Հայաստանի խորհրդարանականների տեսակետները: «Արցախում կա՛մ պետք է լիներ միայն ադրբեջաներենը, կա՛մ ռուսերենը` հայերենի հետ»,- հայտարարել է Էդմոն Մարուքյանը: