Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի արտացոլում մի շարք կարևոր հարցերի պատասխաններ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարը: Ժան-Բատիստ Լեմուանի խոսքով՝ այդ փաստաթղթից դուրս են մնացել այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Արցախի կարգավիճակը, սիրիացի վարձկանների դուրսբերման ժամանկացույցը և այլն: Ֆրանսիացի պաշտոնյան կոչ է արել ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի ձևաչափով բանակցությունների վերադառնալ, որպեսզի տևական անվտանգության ու կայունության հարցը լուծվի: