«ՌԴ ԱԳ նախարարն ասաց այն, ինչ մենք բոլորս գիտեինք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով նաև, որ ի հեճուկս ահազանգերի՝ Արցախի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը փակուղի չի մտել: «Քանի դեռ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է ասել՝ դա ընդունում ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե չենք ընդունում»,- ավելացրել է վարչապետը: Իսկ ահա Զոհրաբ Մնացականյանը, ի պատասխան ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցի, հայտարարել է, որ Ղամիշլիում հայ հոգևորականի և նրա հոր սպանությունը մեծ ցավ է, և Հայաստանի ԱԳՆ-ն շարունակում է ուշադրությամբ հետևել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Հարց-պատասխանի ուշագրավ դրվագներն առանձնացրել է Իզաբելլա Հովհաննիսյանը: