ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնին պատկանող ՙՄուլտի Մոթորս՚ ընկերության նախաձեռնությամբ՝ Հայաստանում բացվել է ռուսական հեղինակավոր ՙԳԱԶ՚ ընկերության պաշտոնական ներկայացուցչությունը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը:
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ընդառաջելով Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամների ցանկությանը, հանդիպել է նրանց և քննարկել ազատամարտիկներին մտահոգող մի շարք խնդիրներ:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ: Այսօր վաղ առավոտյան մեր հավաքականը մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ վերադարձել է հայրենիք: Թիմին դիմավորել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել տափօղակով հոկեյի ընկերական հանդիպում՝ նվիրված օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ հոկեյի հավաքականի լեգենդար դարպասապահ Գեորգի Մկրտիչյանի հիշատակին: Հանդիպել են ՙՀոկեյի լեգենդներ՚ և ՙԳրադ՚ հոկեյի ակումբների լեգենդար հոկեյիստները: Միջոցառումն անցկացվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո՝ Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv