Շաբաթներ առաջ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով բազմաթիվ գյուղացիներ ահռելի վնասներ են կրել: Բնության անսպասելի աղետը հաշված րոպեների ընթացքում գետնին է հավասարեցրել ամբողջ տարվա ապրուստն ու հուսալքության գիրկը նետել գյուղացուն: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջիններից մեկն էր, ով անձամբ էր հանդիպել Արմավիրի մարզի գյուղացիներին և օգնության ձեռք մեկնել: ԲՀկ առաջնորդը գյուղացիներին տեղեկացրել էր, որ ինքնարժեքով տրամադրած ավելի քան երկու հարյուր միլիոն դրամ արժողության բուժանյութերի և պարարտանյութերի գումարն այլևս ստիպված չեն լինի վճարել: Գագիկ Ծառուկյանը խոստացել էր նաև աջակցել Արմավիրի մարզի 5 գյուղերում հակակարկտային կայաններ տեղադրելու հարցում: Տրված խոստումը մեկ ամսվա փոխարեն ավելի վաղ է կյանքի կոչվել: ԲՀԿ նախագահն անձամբ է այցելել մարզի Հացիկ և Մրգաշատ գյուղեր՝ մասնակցելով կայանների շահագործման արարողությանն ու կիսելով գյուղացիների համընդհանուր ուրախությունը: Բնակիչների հետ հետ ջերմ ու անկաշկանդ զրույցում Գագիկ Ծառուկյանը նշել է, որ գյուղն ու գյուղացին իրենց բոլոր հոգսերով ու խնդիրներով  շարունակում են առաջնահերթ լինել իր համար: ԲՀԿ առաջնորդը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ գյուղացիներին մտահոգող և ոչ մի խնդիր իր ուշադրությունից երբևէ չի վրպելու:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո մեկնարկած գագաթնաժողովին մասնակցեցին Հայաստանի, Մակեդոնիայի, Ալբանիայի, Վրաստանի և Մոլդովայի պատվիրակներ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց գագաթնաժողովի մասնակիցներին:

Անհոգ մանկություն, փայլուն ապագա. երեխաների պաշտպանության միջազգային օրը հերթական անգամ մեծ շուքով և հանդիսավորությամբ է տոնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ; ՙՄենք ապագա օլիմպիականներն ենք՚ խորագրով մարզամշակութային միջոցառմանը մասնակցել է Երևանի 12 վարչական շրջանների  23 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավելի քան 150 երեխա:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« June 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։