Եվս մեկ անդրադարձ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահների հայաստանյան այցի մանրամասներին: Այսօր պատվիրակության անդամները հագեցած գրաֆիկով մի շարք միջոցառումների և հանդիպումների են մասնակցել:
"Եթե հանրությունը գտնի, որ իմ կարիքը կա, ես պատրաստ եմ լինել նախագահի թեկնածու": Այսօր Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը, ով թեպետ լրագրողներին հորդորել է տալ միայն սպորտին վերաբերող հարցեր, սակայն այնուամենայնիվ հնարավոր չի եղել խուսափել քաղաքականությանը վերաբերող հարցերից: Նախ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ վաղը` հոկտեմբերի 10-ին, անպայման լինելու է Ազատության հրապարակում, մասնակցելու է ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքին և կանգնելու է ժողովրդի կողքին: Լրագորղներին նաև հետաքրքրել է՝ նաև թե ինչու է երեկ Գագիկ Ծառուկյանը բարձրաստիճան հյուրերին ուղեկցել նախագահական նստավայր՝ տեղիք տալով որոշ տարակարծությունների: Չի շրջանցվել նաև առաջիկայում Գագիկ Ծառուկյանի՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հարցը:
Շարունակվում է միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահների այցը Հայաստան: Բարձրաստիճան հյուրերն այսօր մասնակցել են հայաստանցի առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետ Թոմաս Բախն ու Պատրիկ Հիկեն Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ եղել են Դավթաշենում կառուցվող օլիմպիական ավանում: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը համաշխարհային սպորտի ղեկավարներին ներկայացրել է օլիմպ ավանի ենթակառուցվածքները: Այնուհետև կողմերը փակ քննարկում են անցկացրել, որից հետո հանդիպել են լրագրողների հետ: Մարզական լրագրողներին առավելապես մի հարց էր հուզում Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու է արդյոք հաջորդ տարի Բաքվում կայանալիք եվրոպական անդրանիկ խաղերին: Այս հարցի վերաբերյալ նախ իր տեսակետն է հայտնել Գագիկ Ծառուկյանը:
"Մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը: Հայաստանի բնակիչներն ուզում են փոփոխություններ տեսնել իրենց կյանքում, և դա ոչ մի կապ չունի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի հետ",- Նեզավիսիմայա Գազետային տված բացառիկ հարցազրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: "ԲՀԿ նախագահը չէր կարող անտարբեր մնալ իր ժողովրդի նկատմամբ: Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում: Վերջերս այս երկրում անհանգիստ է, հաճախացել են հանրահավաքներն ու բողոքի ակցիաները՝ տարբեր պահանջներով",- գրել է պարբերականը: Այն մասին, թե ինչ է կատարվում երկրում, Նեզավիսիմայա Գազետային բացառիկ հարցազրույցում պատմել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար, հանրապետության խոշորագույն գործարար Գագիկ Ծառուկյանը:
Հոկտեմբերի 8-ին երկօրյա պաշտանական այցով Երևան են ժամանել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: Բարձրաստիճան հյուրերին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու մեր օլիմպիական և աշխարհի չեմպիոնները՝ Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ: Թոմաս Բախն ու Պատրիկ Հիկեն օդանավակայանից ուղևորվել են Հայաստանի հանրապետության նախագահի նստավայր, որտեղ բարձրաստիճան հյուրերին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Հանիպումից հետո համաշխարհային սպորտի ղեկավարների պատվին Գագիկ Ծառուկյանի անունից պաշտոնական ընթրիք է տրվել, որին ներկա է գտնվել Հայաստանի ամբողջ մարզաշխարհը: Երեկոյի ընթացքում բարձրաստիճան հյուրերը տեսաֆիլմի միջոցով ծանոթացել են վերջին տասնամյակում Հայաստանի մարզաշխարհում կատարված և կատարվող բարեփոխումներին: Գագիկ Ծառուկյանի կատարած աշխատանքն, ի նպաստ սպորտի, չի վրիպել միջազգային կառույցների ուշադրությունից: Սպորտի զարգացման և օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Գագիկ Ծառուկյանը միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահների կողմից բարձրագույն պարգևների է արժանացել:
Հոկտեմբերի 8-ին երկօրյա ճանաչողական այցով Երևան են ժամանել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: Բարձրաստիճան հյուրերին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու մեր օլիմպիական և աշխարհի չեմպիոնները՝ Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ: Թոմաս Բախն ու Պատրիկ Հիկեն օդանավակայանից ուղևորվել են Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ բարձրաստիճան հյուրերին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Որից հետո ներկա են գտնվելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կազմակերպած ընդունելությանը: Այսօր համաշխարհային սպորտի ղեկավարները մասնակցելու են Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչների հետ ճաշին: Հոկտեմբերի 9-ի ծրագիրն ավելի հագեցած է: Թոմաս Բախն ու Պատրիկ Հիկեն այցելելու են Հայաստանի պատմամշակութային կոթողներ, մասնակցելու են հայաստանցի առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը, հանդիպելու են մարզաշխարհի ներկայացուցիչների հետ և մամուլի ասուլիս են տալու: Համաշխարհային սպորտի ղեկավարները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու են փոխշահավետ գործակցության հարցեր: Թոմաս Բախը և Պատրիկ Հիկեն Երևանից կմեկնեն հոկտեմբերի 9-ին:
Օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկնել էր Արցախ, ծանոթացել երկրի հարավային թևում գտնվող Արաքսավան գյուղում իրականցվող աշխատանքերի ընթացքին: Գագիկ Ծառուկյանը հենց տեղում խոստացել է խոշոր օժանդակություն հատկացնել համայնքի զարգացման ծրագիրը իրականություն դարձնելու համար: Խոստումն իրականություն է դարձել հաշված օրեր անց:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv