Այսօր որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե Երևան-Արարատ մայրուղին փակած խաղողագործները դժգոհել են, թե իբր Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը չի մթերում իրենց բերքը: Լուրը իմանալուն պես ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը մեկնել է Արարատի մարզ և հենց տեղում ճշտել՝ կա արդյոք նման բան, թե՝ ոչ: Խաղողագործները հայտնել են, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և կոմբինատը բերքի մթերումն իրականացնում է ամենաբարձր մակարդակով:
Բարձր սակագին, շահավետ պայմաններ. արդեն մի քանի օր է, ինչ Երևանի ՙԱրարատ՚ Կոնյակի գինու օղու կոմբինատը սկսել է խաղողի բերքի մթերումը: Ինչպես հայտարարել էր ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, չնայած կոմբինատի տնօրինությունն իրեն զեկուցել է, որ գործարանը խաղող մթերելու անհրաժեշտություն չունի, սակայն, ինքը որոշել է, որ գյուղացիները դրանից չպետք է տուժեն: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ ինչ քանակությամբ գործարանը նախորդ տարի խաղողի բերք է մթերել, նույն քանակությամբ էլ կմթերի այս տարի:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում է պահում հայ մարզիկներին՝ հետևելով ոչ միայն նրանց մրցելույթներին, այլև մարզումներին: ՀԱՕԿ նախագահը երեկ այցելել է մեր ծանրորդներին, որոնք նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv