Ամանորին մնացել են հաշված օրեր. շատ շուտով ևս մեկ տարի կգլորվի պատմության գիրկն ու ճանապարհ կհարթի նոր՝  2016 թվականի համար: Տոնին անհամբերությամբ սպասող հայ մանուկներն այս տարի ևս հիշարժան ակնթարթների պակաս չեն զգալու: ՙԳագիկ Ծառուկյան՚ բարեգործական հիմնադրամն, ինչպես միշտ, բազմաթիվ նվերներ է պատրաստել մեր երկրի 350.000-ից ավելի երեխայի համար: Հարյուրավոր Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ տոնական ու նախատոնական բոլոր օրերին անակնկալ հայտնությամբ խինդ ու ծիծաղ կսփռեն Երևանում եւ մարզերում: Ճանապարհ ընկնելուց առաջ հեքիաթային սիրված հերոսների հետ հանդիպել է Գագիկ Ծառուկյանը: Նա հորդորել է մեծ ուշադրություն հատկացնել հատկապես սահմանամերձ շրջաններում ապրող երեխաներին:

2012 թվականին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Հայաստանում լույս տեսավ Դյուցազնագիրքը , որը յուրօրինակ աշխուժություն առաջացրեց հայ մարզիկների շրաջանում: Ռեկորդները թարմացվեցին  ու շատացան և գրքի հեղինակները կրկին Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ հրատարակեցին արդեն 2-րդ հատորը : Դյուցազնագրքի 2-րդ հատորում տեղ են գտել  ավելի շատ՝ 125 հայ դյուցազունների  300-ից ավելի ռեկորդներ:  Մեծացել է նաև ռեկորդակիրների աշխարհագրությունը՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը, Ջավախքը , նույնիսկ Ամերիկայի միացյալ նահանգները: Հարկ է նշել, որ   ռեկորդակիրների մեջ կան նաև հայոց բանակում ծառայող զինվորներ:   Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« October 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։