Համաշխարհային սպորտի լիդերներն ու առանցքային դերակատարները՝ մեկ հարկի ներքո.  Նոյեմբերի 19-21-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվել է Եվրոպական օլիմպիական կոմիտեների 44-րդ գլխավոր ասամբլեան, որին մասնակցել է 50 երկրի ավելի քան 380 պատվիրակ: Տարվա կարևորագույն միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը: Ասամբլեայի ընթացքում քննարկվել են համաշխարհային սպորտում առկա առաջնահերթ խնդիրները՝ խթանիչների դեմ անզիջում պայքարից մինչև արդար մրցակցություն և մրցավարություն, երիտասարդների շրջանում սպորտի հանդեպ հետաքրքրության սերմանումից մինչև օլիմպիական գաղափարների տարածում: 2-օրյա աշխատանքային այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանն առանձին հանդիպումներ է ունեցել ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեի, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովի, Ուկրաինայի օլիմպիական կոմիտեի նախագ Սերգեյ Բուբկայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Լատվայի, Էստոնիայի և մի քանի այլ երկրների մարզական ոլորտի պատասխանատուների հետ, քննարկել Հայաստանի հետ գործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր: Վեհաժողովի օրակարգի գլխավոր հարցերից մեկը եղել է 2016 թվականին անցկացվելիք ԵՕԿ 45-րդ գլխավոր ասամբլեայի անցկացման երկրի ընտրությունը:  Նախապես հայտ էին ներկայացրել Հայաստանն ու Բելառուսը: Մինչև հարցի քննարկմանն անցնելը ելույթ է ունենցել Գագիկ Ծառուկյանը: ՀԱՕԿ նախագահը հայտարարել է՝ ՙՀաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանալու է Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակը, ՀԱՕԿ-ը, կարևոր համարելով 2 երկրների բարեկամական ամուր կապն ու բարձր գնահատելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մեծ ավանդը սպորտի զարգացման և օլիմպիական գաղափարների տարածման գործում, որոշում է կայացրել հետ վերցնել իր հայտն ու քվերակել ի օգուտ Բելառուսի՚: ՀԱՕԿ նախագահի քայլը համաշխարհային սպորտի ղեկավարների կողմից բարձր գնահատականի է արժանացել: ՙԱյս որոշմամբ Հայաստանի հեղինակությունը միջազգային օլիմպիական ընտանիքում էլ ավելի բարձրացավ՚,-ասել են նրանք:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։