Ձևավորված բարի ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարի Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը Ամանորին ընդառաջ աջակցություն է ցուցաբերում սոցիալապես անապահով բնակիչներին: Այս տարին ևս բացառություն չէր: Հիմնադրամը տոնական անակնկալներ է պատրաստել Կոտայքի մարզի տասնյակ հազարավոր անապահով մարդկանց համար:
2015 թվականի մարզական միջոցառումները նույնպես մոտենում են եզրագծին : Ավանդույթի համաձայն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ երեկ Փարավոն ռեստորանում էին մեկտեղվել մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչները: Առիթը մրցաշրջան 2015-ին աչքի ընկած մարզիկների մեծարումն ու պարգևատրումն էր: Մարզաշխարհի տարեվերջյան տոնական միջոցառմանը ներկա է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:Գագիկ Ծառուկյանը պագևատրել է 2015-ին աչքի ընկած մարզիկներին
Ամանորին մնացել են հաշված օրեր. շատ շուտով ևս մեկ տարի կգլորվի պատմության գիրկն ու ճանապարհ կհարթի նոր՝ 2016 թվականի համար: Տոնին անհամբերությամբ սպասող հայ մանուկներն այս տարի ևս հիշարժան ակնթարթների պակաս չեն զգալու: ՙԳագիկ Ծառուկյան՚ բարեգործական հիմնադրամն, ինչպես միշտ, բազմաթիվ նվերներ է պատրաստել մեր երկրի 350.000-ից ավելի երեխայի համար: Հարյուրավոր Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ տոնական ու նախատոնական բոլոր օրերին անակնկալ հայտնությամբ խինդ ու ծիծաղ կսփռեն Երևանում եւ մարզերում: Ճանապարհ ընկնելուց առաջ հեքիաթային սիրված հերոսների հետ հանդիպել է Գագիկ Ծառուկյանը: Նա հորդորել է մեծ ուշադրություն հատկացնել հատկապես սահմանամերձ շրջաններում ապրող երեխաներին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv